«Հայր և որդի Փաշայաններ» արտադրամասում և «Լիլիթ» մանկապարտեզի խոհանոցում վերացվել են հայտնաբերված խախտումները

     ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Գյումրիի «Լիլիթ» մանկապարտեզին թույլատրել է վերսկսել հանրային սննդի կազմակերպման գործընթացը: Մանկապարտեզում ամբողջովին վերացվել են տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումները: 

    «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում պետական վերահսկողության շրջանակներում Ծառայությունն արձանագրել էր Մաքսային Միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտման դեպք. Երևանում գործող ընկերության «Տավարի կոտլետ» ապրանքանիշն ունեցել է մանրէաբանական ցուցանիշի անհամապատասխանություն: «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում խախտումները վերացվել են, ապրանքատեսակի նոր խմբաքանակն անցել է լաբորատոր փորձաքննություն և համապատասխանել սահմանված պահանջներին,  ինչի արդյունքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է վերսկսել արտադրությունը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

 

 

 

05.12.17 | քաղաքականություն