Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայտնի և հարուստ մարդիկ, որոնք արժանի են ընդօրինակման և հարգանքի (ֆոտո)

 

Ոչ բոլոր մեծահարուստներն ու հայտնիներն են, որ իրենց կարգավիճակը ամենուր օգտագործելով, պարզապես չեն կարողանում «իջնել աստղերից»: Քիչ չեն օրինակները, երբ մարդը, զբաղեցնելով բարձր դիրք, շարունակում են համեստ կենսակերպ վարել կամ էլ չեն հրաժարվում իրենց երիտասարդական խենթություններից:

Նա պարզապես Շվեդիայի արքայադուստրն է

 

Այո, նա Մադլենն է, և նա հավաքում է իր շան արտաթորանքը:

Աշխարհի ամենաաղքատ նախագահը

Ուրուգվայի նախագահ Խոսե Կորդանոն է, ով բարեգործությունն է ուղղում իր ամբողջ աշխատավարձը: Նա մինչև հիմա վարում է 1987 թվականի արտադրության «Ֆոլքսվագեն Ժուկ» մակնիշի մեքենա և չունի բանկային հաշիվներ:

Իսկ ահա նա` հիվանդանոցում իր հերթին սպասելիս

Լոնդոնի քաղաքապետը

Բորիս Ջոնսոնը չի ամաչում շրջել առանց փողկապ, իսկ աշխատանքի գնալ հեծանիվով:

Ռեյկյավիկի քաղաքապետը

Բարձրագույն կրթություն չունեցող նախկինում հումորային դերասան աշխատած այս յուրօրինակ կերպարը 34,7% ձայների մեծամասնությամբ ընտրվել է Իսլանդիայի ամենամեծ քաղաքի ղեկավար:

Նյու Յորքի նախկին քաղաքապետը

 

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 13-րդ տեղում հայտնված Մայքլ Բլումբերգը այս լուսանկարում իր աշխատասենյակում է, որը աչքի է ընկնում սովորական կահույքով, ոչ այնքան ժամանակակից տեխնիկայով:

Հիպպի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոն

Virgin ավիաընկերության հիմնադիր Ռիչարդը, ով բացի այդ նաև մի շարք այլ եկամտաբեր բիզնեսների տեր է, շնորհիվ իր յուրահատուկ կերպարի, ստացել է «հիպպի միլիարդատեր» մականունը: Նրա վերջին «բոցերից» էրբորտուղեկցորդուհու կոստյումով օդանավակայանում հայտնվելը:

Google-ի հերոսը

 

Սերգեյ Բրինն է, Google Inc. ընկերության հիմնադիրն ու նախագահը, միլիարդատեր և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը: Եվ չնայած այդ ամենին` նա ապրում է 3-սենյականոց բնակարանում, շրջում է Toyota Prius համեստ մեքենայով:

Միլիարդատերը` առանց միլիարդների

Չակ Ֆինին է` Duty Free Shoppers խանութների ցանցի հիմնադիրը: Նա իր ունեցած$7,5 միլիարդից $6,2-ը ներդրել է տարբեր ոլորտներում արված բարեգործությունների մեջ, իսկ մինչև 2020-ը նա մտադիր է իր ողջ կապիտալը տրամադրել կարիքավորներին:

30.07.15 | ժողովածու | աստղերը մեքենա քաղաքականություն