Հայտնի է հանրապետության գլխավոր տոնածառի բացման օրը (լուսանկարներ)․ artsakhpress.am

 Մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրվել են տոնական ցուցապաստառներ, վահանակներ, լուսային էֆֆեկտներ:

 







«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանն ասել է, որ առաջիկա օրերին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրվելու է հանրապետության գլխավոր տոնածառը:

 

«Այդ աշխատանքներին զուգահեռ՝ մայրաքաղաքի  Ազատության հրապարակում կտեղադրվի նաև նոր լուսային էֆֆեկտներով տոնածառ»:

 

Փոխքաղաքապետի խոսքով՝ գլխավոր տոնածառի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 18-ին. ստեփանակերտցիներին և հյուրերին սպասվում են անակնկալներ:

 

«Տոնածառի լույսերի վառման արարողությանը ներկա են լինելու Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը, իսկ փոքրիկների համար մայրաքաղաքի մշակույթի տան սաներն էլ հանդես կգան համերգով»,-ասել է Ա. Հակոբյանը:

 

Անդրադառնալով ամանորյա ծրագրերին՝ Ա. Հակոբյանը նաև ավելացրել է, որ նախադպրոցական երեխաների համար Ստեփամակերտի քաղաքապետարանը դեկտեմբերի 25-29-ը կազմակերպելու է տոնական միջոցառումներ. երեխաներն ստանալու են ամանորյա նվերներ:

 

Իսկ  դեկտեմբերի 31-ի երեկոյան Վերածննդի հրապարում տեղի է ունենալու ամանորյա համերգ. այն ավարտվելու է տոնական հրավառությամբ:

 

Artsakhpress.am

04.12.17 | քաղաքականություն