Հայտնի են 2017 թ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների սպարտակիադայի բասկետբոլի մրցումների հաղթողները

Երևանում՝ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում, այսօր կայացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական փուլի եզրափակիչ մրցումները: 

 







Մրցանակային տեղերի համար մրցել են ՀՀ Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը ներկայացնող դպրոցների թիմերը: Տղաների պայքարում հաղթող է դարձել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի № 11 դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի № 20 դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Երևան քաղաքի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թիմը: Աղջիկների պայքարում լավագույնն է ճանաչվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ակադեմիական վարժարանի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևան քաղաքի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի № 11 դպրոցի թիմը:

 

Հիշեցնենք, որ մրցումներն անցկացվել են 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ): Սպարտակիադայի ծրագրում, բասկետբոլից բացի, ընդգրկված են նաև վոյելբոլ, հնգամարտ և սեղանի թենիս մարզաձևերը: 

13.10.17 | քաղաքականություն