Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի մրցանակակիրները

Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները:

 

«Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա» անվանակարգում հաղթող են ճանաչվել Էմիլիա Սիմոնյանը և Աշխեն Արզումանյանը իրենց «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» նախագծով, «Կենդանի համակարգեր» անվանակարգում՝  Հովսեփ Ղազարյանը, Մարիա Նիկողոսյանը, Անահիտ Հովհաննիսյանը՝ իրենց «Հայերի պաթոգենում» նախագծով և «Ճշգրիտ գիտություններ» անվանակարգում՝ «Forest Berg» նախագիծը ներկայացնող Մարիամ Ստեփանյանը և Ալբերտ Ամիրբեկյանը:

 

Հաղթողներին շնորհավորել և 500-հազարական ՀՀ դրամ դրամական պարգևները նրանց է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

 

Նշենք, որ մրցույթում հաղթած նախագծերից մի քանիսը 2018 թվականին կմասնակցեն Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

 

 

05.12.17 | քաղաքականություն