Հայտնի են վոյելբոլի լավագույն ուսանողական թիմերը

 







Ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով վոլեյբոլի տղաների և աղջիկների մրցումները:

 

Աղջիկների պայքարում հաղթել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Խ. Աբովյանի անվան  հայկական պետական մանկավարժական համալսարանների թիմերը:

 

Տղաների մրցապայքարում լավագույնն է ճանաչվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը գրավել է 2-րդ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը՝ 3-րդ տեղը:

 

Մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր թիմերին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ:

 

Հիշեցնենք, որ Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող վոլեյբոլի մրցումներին մասնակցելու հայտ էին ներկայացրել Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների 11, ինչպես նաև Շիրակի, Վանաձորի, Գավառի և Արցախի պետական համալսարանների թիմերը: 

 

 

31.10.17 | քաղաքականություն