Հայտնի են նետաձգության ՀՀ ձմեռային առաջնության հաղթողները

Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է նետաձգության ՀՀ ձմեռային առաջնությունը, որին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ:

 

Կանանց պայքարում առաջնության հաղթող է դարձել Հայկուհի Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), երկրորդ տեղն է զբաղեցրել Իրինա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Վարդան Ադամյան), իսկ երրորդ տեղը՝ Մերի Խաչատրյանը (անձնական մարզիչ՝ Բորիս Վասիլյան):

 

Տղամարդկանց պայքարում առաջնության հաղթող է ճանաչվել Վիգեն Սմբատյանը (անձնական մարզիչ` Վարդան Ադամյան), երկրորդ տեղը զբաղեցրել է Հրաչիկ Վարդանյանը (անձնական մարզիչ` Վարդան Ադամյան), իսկ երրորդը՝ Վասիլ Շահնազարյանը (անձնական մարզիչ` Անդրանիկ Շահնազարյան):

 

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի Հանրապետության նետաձգության հավաքականը, որի անդամները մեր երկիրը կներկայացնեն տարվա կարևորագույն միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

 

Նշենք, որ նետաձգության ՀՀ ձմեռային առաջնությունն անցկացվել է 2017 թ. փետրվարի 23-ից 26-ը:

 

 

 

 

27.02.17 | քաղաքականություն