Հայտնի են մրցանակաբաշխության հաղթողների անունները

ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է մրցույթ  հետևյալ անվանակարգերում`

 

1. «Լավագույն կին գործատու»,

2. «Լավագույն կին նորարար»,

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,

4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»,

5. «Լավագույն սկսնակ կին գործարար»,

6. «Լավագույն կին գործարար արտահանող»:

Մրցույթի սկզբունքներն են՝

• յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,

• յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար,

• հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով: 

 

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` ի դեմս «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի: 

 

Մրցույթի մասին հայտարարությունը և յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձևերը կարող եք ներբեռնել այստեղից: Լրացված հայտաձևերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեով, մինչև մարտի 6-ը, ժամը 12-ը:

 

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ (ք. Երևան, Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ) կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները` www.smednc.am կայքում) կամ զանգահարել (+374 10) 23 71 02 (106), (+374 98) 25 50 12 հեռախոսահամարներով:  

 

28.02.17 | քաղաքականություն | սպորտ