Հայտնի են դարձել այն մթերքները, որոնք կօգնեն ազատվել անքնությունից

 

Քունը զգալիորեն կախված է նրանից, թե ինչ մթերքներ է օգտագործում մարդը։ 

 

Корреспондент-ի փոխանցմամբ՝ ավստրալացի դիետոլոգ Ռիք Հեյն անվանել է այն մթերքները, որոնք օգնում են ազատվել անքնությունից։

 

Մասնագետը  դասակարգման աղյուսակում առաջին տեղը հատկացրել է կանաչ և սպիտակ թեյին։  Նրանց մեջ պարունակվող L-տեանինը (L-теанин) օգնում է  հանգստացնել նյարդային համակարգը։

 

Երկրորդ տեղում երիցուկներով թեյն է, որի կանոնավոր օգտագործումը քնից առաջ, ազատում է անհագստությունից։

 

Դարչինը հայտնվել  է երրորդ տեղում։ Մի քանի ժամը մեկ մարդիկ արթնանում են արյան մեջ շաքարի մակարդակի տատանումներից։ Դարչինը կարող է կայունացնել այդ ցուցանիշը, իսկ շաքարախտով հիվանդ մարդկանց դեպքում՝ նույնիսկ  իջեցնել։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դիետոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել նաև կոճապղպեղ, կիտրոն, լայմ և բաոբաբի պտուղներ, որոնք պարունակում են տարբեր վիտամինային կոմպլեքսներ։ 

 

Այդ բոլորը մթերքները հանգստացնում են նյարդային համակարգը, հետևաբար՝ լավ անդրադառնում քնի վրա։

 

11.12.17 | քաղաքականություն