Հայկական արտադրության «Զանգի» հավելվածը «Mobile World Congress»-ին ներկայացրել է մի շարք նորություններ

Բարսելոնայում ընթանում է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ցուցահանդեսը` «Mobile World Congress»-ը, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ցուցահանդեսում իր տաղավարն ունի նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին:

 

Ինչպես հաղորդում են ընկերության ներկայացուցիչները, երեկվանից մեծ հետաքրքրություն է նկատվում տաղավարի նկատմամբ, ինչը ենթադրում է առաջիկայում միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնում, ընկերության ճանաչելիության բարձրացում։

 

«Զանգի»-ի տաղավարում ներկայացված են ընկերության ամենաթարմ նորությունները: Թողարկվել է «Զանգի»-ի վեբ տարբերակը, որը օգտատիրոջը հնարավորություն է տալիս միևնույն հաշիվն (accout) օգտագործել ոչ միայն 

սմարթֆոնից ու պլանշետից, այլև համակարգչի դիտարկչից: Մյուս նորությունը «Զանգի»-ի «desktop» հավելվածն է: Հասանելի է դարձել նաև «group chat»-ի հնարավորությունը:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

նախարարության լրատվական ծառայություն

28.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն