Հայաստանում 1 ամսական երեխա են առևանգել. մայրն այդ մասին ամսիներ շարունակ լռել է.Aysor.am

Սեպտեմբերի 26-ին 42-ամյա Գյուլիզար Գ.-ն Վաղարշապատի ոստիկանության բաժին բողոք է ներկայացրել, որ իր երեխային՝ 1 ամսական Միշել Գ.-ին այս տարվա ապրիլի 3-ին Երևան քաղաքում Մարգարյան փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան մոտ պատահական տաքսի ավտոմեքենայից անհայտ անձինք առևանգել են և ինքը ոչ մի տեղեկություններ չունի:

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ մինչ այդ երեխայի առևանգման մասին կինը իրավապահներին չի հայտնել:

 

Կատարվում է հետաքննություն:

 

 

 

 

 

 

29.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն