Հայաստանում տեղի կունենա ԱՊՀ Զինված ուժերի նիստ

 

Մամուլի հաղորդագրություն

 

Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի` հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը: 

ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստին և մեթոդական հավաքին կմասնակցեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ: 

30.09.17 | քաղաքականություն