Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանում կիրականացվեն ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված քայլեր

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել ԿԳՆ-ին՝ ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման  արդյունքում  կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում,  և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ`  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար: Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:  

 

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտական և նորարական տարածքի հասանելիությանը, միջազգային գիտական կառույցներին անդամակցությանը: Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Եվրոպական միության ընդհանուր բյուջե երկրի համախառն ներքին արդյունքին համապատասխան սահմանված գործակցի չափով: Սույն հոդվածի 2-րդ կետով Հայաստանի ֆինանսական ներդրման, որը 2017 թվականի համար կազմել է 391,131.5 հազ. ՀՀ դրամ, մինչև 50 տոկոսը, այն է՝ 195,565.7 հազ. ՀՀ դրամ, կարող է ֆինանսավորվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին:

 

10.08.17 | քաղաքականություն