Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանում մասնակցելու են համատեղ զորավարժությունների

 

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկշաբաթյա միջազգային զորավարժության մասնակից պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և այլ պետություններ:

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, այս տարվա միջազգային զորավարժությանը մասնակցելու նպատակով, 22 երկրից արդեն ավելի քան 1200 զինվորականներ մուտք են գործել Ռուսաստան:

Զորավարժությունն առաջին ագամ անց է կացվել 2015 թ.՝ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկությամբ: Այս տարի այն կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Չինաստանի համագործակցությամբ: 2017թ. զորավարժության կազմակերպիչների թվում Հայաստանի անունը նշված չէ: Պատմության մեջ թերևս չկա որևէ նախադեպ, որ հակամարտ ու թշնամի պետությունները համատեղ զորավարժությունների մասնակցեն:

 

24.07.17 | քաղաքականություն