Հայաստանի 4 հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

03.11.16 - սպորտ

2017 թվականի ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 4 տարիքային առաջնություններին մասնակցելու համար:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը: Հայաստանի մինչեւ 18 տարեկանների թիմն էլ ելույթ կունենա C դիվիզիոնում:

Կանանց Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականները կմասնակցեն C դիվիզիոնի առաջնություններին:

Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

03.11.16 | սպորտ