Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության շրջանակներում նոյեմբերի 30-ին Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

 

Այցի ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմավարության և քաղաքականության դիրեկտորատի տնօրեն, դեր-ծովակալ Իոաննիս Պավլոպուլոսի և միջազգային համագործակցության վարչության պետ, բիգադի գեներալ Միլտիադիս Գրիլակիսի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև ռազմական համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ  ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ ա յցի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը:

 

02.12.15 | քաղաքականություն