Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութ)

 








 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հղում կատարելով չգիտես նախարարության թե ինչ-որ կազմակերպության կողմից իրականացված կամ չիրականացված հարցման վրա, Հայաստանի մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, դրանից երկուսի պարագայում էլ` Հայաստանի տղամարդկանց կամ ՀՀ եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսին, ըստ էության, ներկայացրել է մանկապիղծ ու հանցագործ:

Եթե այսպիսի խայտառակ և իրականում անհիմն, իրականությանը բոլորովին չհամապատասխանող հայտարարություն իրեն թույլ տար Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ նախարար կամ քաղաքական գործիչ, ապա դժվար չէ պատկերացնել, թե դրան ինչպես կարձագանքեր Հանրային կոչված հեռուստատեսությունը և Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտն ընդհանրապես: Սակայն հիմա հասկանալի, բայց և անընդունելի լռություն է գրեթե բոլորի կողմից…

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում իմ խոսքը դարձյալ ստիպված էի սկսել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պաշտոնանկ անելու կոչով` ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին (այդ կապակցությամբ վարչապետին ուղված նախորդ կոչով կամ առաջարկով հանդես եմ եկել «Հենարան» մամուլի ակումբում վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում): ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ևս մեկ անգամ կոչ արեցի ու կոչ եմ անում պաշտոնանկ անել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Լևոն Ալթունյանը հանդես գալով «Ազատություն» ռադիոկայանի «Ազատություն» TV-ի ՖԲ ասուլիսով (ՖԲ ասուլիս առողջապահության նախարարի հետ. 05.12.2017), վիրավորել է մեր ժողովրդին, մեր ազգին: Այդ մարդը կամ բանից անտեղյակ է, կամ միտումնավոր շեղում է իրականությունը, միտումնավոր չի ներկայացնում ճշմարտությունը, իսկ եթե այդպես է, ապա դրանով և, ընդհանրապես, այդ խայտառակ պատվաստումների գործընթացով պետք է հետաքրքրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Մասնավորեցնենք, թե ինչ է ասել Լևոն Ալթունյանը:

Պատասխանելով մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ և ո՞ր տարիքում, ինչո՞ւ հենց 13, արդյո՞ք 13 տարեկանում արժե երեխային պատվաստել, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը փորձելով հիմնավորել հենց 13 տարեկան աղջնակներին պատվաստելը, ասել է.

«Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոսն աղջիկների մինչև 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»:

«Ազատության» լրագրողը զարմացած կամ թերևս կարծելով, թե նախարարը շփոթել է աղջիկների տարիքը, ճշտելու նպատակով հարցրել է` մինչև տասնհի՞նգ… Եվ ահա Լևոն Ալթունյանի հաստատումն ու պատասխանը.

«Մինչև 15, հետևաբար մենք որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, վերցրել ենք այդ տարիքը` 13 տարեկանը, այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում»:

Նախ, ոչ թե Համաշխարհային առողջապահական կազմակերպության, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությա (ԱՀԿ): Սակայն սա չափազանց անմեղ վրիպակ է` նախարարի թույլ տված մյուս սխալների համեմատ: Ստացվում է, որ մեր մինչև 15 տարեկան աղջիկ երեխաների մինչև 25 տոկոսը կա՛մ անբարոյական է, քանի որ առանց ամուսնանալու, առանց ծնողների գիտության և նշված տարիքի հայ աղջիկների համար անթույլատրելի կերպով արդեն ինչ-որ տղամարդու հետ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել, կա՛մ էլ սեռական բռնության զոհ է:

Քանի որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների հետ սեռական հարաբերությունը` նրանց կամքով թե նրանց նկատմամբ բռնություն գործադրելով,  մանկապղծություն է ու քրեորեն պատժելի արարք, ինչին նախարարի պաշտոնը զբաղեցրած սույն անձնավորությունը հավանաբար տեղյակ չէ կամ մոռացել է, ապա Լևոն Ալթունյանի հիշյալ հայտարարությունից ստացվում է, որ Հայաստանի տղամարդկանց կամ Հայաստան եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսը մանկապիղծ է, այսինքն` թե՛ քրեական, թե՛ բարոյական, թե՛ հոգևոր հարթություններում ներում չունեցող հանցագործ: Ի՞նչ է հիշյալ հայտարարությունը, եթե ոչ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից հրապարակային հաղորդում զանգվածային բնույթ ունեցող ծանր հանցագործությունների մասին: Հաղորդում, որին պարտավոր են ընթացք տալ ՀՀ գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն` քրեական գործ հարուցելու որոշում կայացնելով, նախարարից և հարցումն իրականացրած կազմակերպության պատասխանատուից ցուցմունքներ վերցնելով:

ՀՀ առողջապահության նախարարը, սակայն, քննիչներից զատ, հանրությանն էլ է պատավոր ներկայացնել, թե այդ ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպության, այդ ի՞նչ հարցումների վրա է հղում կատարել: Հարցման այդպիսի արդյունքներ ներկայացրած անձը կամ կազմակերպությունը, որը, բացառված չէ, Արևմուտքից ֆինանսավորվող գրանտակեր ինչ-որ ՀԿ լինի, ինչպես ժողովուրդն է ասում, գլուխը քարովն է տվել, քարն էլ` գլխովը: Եթե կեղծ չեն տվյալ հարցումը կամ դրա արդյունքները, ապա այն իրականացրած կազմակերպությունը պետք է դա ապացուցի, ինչը, վստահ ենք, չի կարողանալու ապացուցել, հետևաբար պատասխան է տալու:

Ինչ վերաբերում է Լևոն Ալթունյանի խոսքի այն հատվածին, որ «13 տարեկանը, այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում», ապա առողջապահության նախարարը պետք է իմանար կամ հասկանար, որ ԱՀԿ-ն առաջնորդվում է այն իրողությամբ, որ կա Եվրապայում, Եվրամիության երկրներում, ուր մինչև 15 տարեկան աղջնակների զգալի մասը կամ գուցե մեծ մասն անբարոյական է կամ սեռական բռնության զոհ, արդեն սեռական հարաբերություն է ունեցել առնվազն մեկի հետ: Սակայն, հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է և բոլորովին համահունչ չէ այլասերված Եվրոպայի սոդոմգոմորյան իրողությանը, ինչը գիտի ՀՀ երևի յուրաքանչյուր քաղաքացի, բացի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած սույն անձնավորությունից:

Վերոնշյալ հայտարարությունը կատարած նախարարն իրավունք չունի լինել Հայաստանի Հանրապետության որևէ նախարար, առավել ևս` առողջապահության նախարար: Եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պաշտոնանկ չի անելու և հանդուրժելու է նրա հետագա պաշտոնավարումը, ապա, կարծում ենք, կարելի է եզրակացնել, որ վարչապետն ևս այն կարծիքին է, որ ՀՀ բնակիչ հանդիսացող մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսը փչացած է, արդեն այդ տարիքում ինչ-որ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած:

 

Արթուր Հովհաննիսյան

 

11.12.17 | քաղաքականություն | մոդա քաղաքականություն