Հայաստանի ամենաաղքատը Շիրակի մարզն է.ԱՎԾ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016 թվականի աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2015թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով և կազմել 29.4%։

 

Մայրաքաղաքի և մարզային կտրվածքով աղքատության մակարդակը խիստ տարբեր է։

 

Ամենաաղքատ մարզը Շիրակն է. 2016 թվականին աղքատության մակարդակն այս մարզում կազմել է 45.5%։ Շիրակին հաջորդում է Լոռու մարզը (35.8%) և Կոտայքի մարզը (35.4%)։

 

Աղքատության ամենացածր մակարդակը Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում է՝ համապատասխանաբար, 15.7% և 18.8%։

 

Երևանում աղքատները բնակչության 24.9%-ն են։

 

Աղքատության մակարդակն ամենից շատ՝ 1.9 տոկոսային կետով, աճել է Վայոց ձորի մարզում՝ 16.9%-ից հասնելով 18.8%-ի։ Աղքատությունն աճել է նաև Շիրակի մարզում (0.2 տոկոսային կետով) և Արմավիրի մարզում (0.4 տոկոսային կետով)։

 

Իսկ նվազման առումով առաջատարը Գեղարքունիքի մարզն է, որտեղ աղքատության մակարդակը նվազել է 3.3 տոկոսային կետով։

07.12.17 | քաղաքականություն