Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանի ազգային գործարար օրակարգ

 





     Հոկտեմբերի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը, որ կազմակերպել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատը: Հանդիպմանը մասնակցում էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի տնօրենի տեղակալ Աբդու Ալքեբսին, ով քննարկվող խնդրի վերաբերյալ իր հայեցակարգը ներկայացրեց՝ «Եթե օրակարգը հստակ է, այն դառնում է քարտեղ և շրջանակ: Այդ ցիկլը կրկնվում է ու նոր առաջնահերթություն է ներկայացնում…»: 

 

   Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը, «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ի քարտուղարության անդամներ Գագիկ Պողոսյանը և Սամվել Մխիթարյանը ներկայացրեցին Պետություն-մասնավոր հատվածի երկխոսության դերի բարձրացմանը, խնդիրների առաջնահերթության զարգացման ընթացակարգին, Ազգային գործարար օրակարգի առաջիկա քայլերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

     ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն

 

18.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն