Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Հայաստանի ագրարային» կուսակցությունը միավորվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը

Նախօրեին տեղի է ունեցել «Հայաստանի ագրարային» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Հայաստանի ագրարային» կուսակցությունը վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում»  կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:

 

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն

 

25.01.16 | քաղաքականություն | ֆուտբոլ