Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հայաստանը ՌԴ-ից 200 միլիոն դոլար վարկով զինամթերքը ձեռք է բերել միջազգայինից ցածր գներով

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքը մատակարարել է միջազգայինից ցածր գներով: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

 

«Ձեռք բերված զինատեսակների ծավալի և դրա դիմաց կատարված վճարումների հարաբերակցությունը ցույց են տալիս, որ մենք կարողացել ենք համապատասխան Ռուսաստանի Դաշնության ներքին շուկայական գներով, իսկ որոշ դեպքերում՝ դրանից էլ ցածր գներով կնքել պայմանագրեր և իրականացնել մատակարարումներ»,- ասաց Արտակ Զաքարյանը:

 

Նա հավելեց, որ պայմանագրով նախատեսված գործառույթները լիաժեք ձևով իրականություն են դարձել: Արտակ Զաքարյանը նշեց, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը կավարտի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը:

 

168․am

04.10.17 | քաղաքականություն | մոդա