Հայաստանը միայնակ՝ ռուս-ադրբեջանական տանդեմի դիմաց

26.09.17 - վիդեո

Հայաստանը թուլացրել է դիրքերը Արցախի հարցով բանակցություններում։ Հայաստան-Սփյուռք համաժողովին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, թե Ադրբեջանին կհանձնվեն տարածքներ, առանց որոնց արցախցիների անվտանգությունը հարցականի տակ չի դրվի։ Իսկ արդեն երեկ հայ պաշտոնյան հանդիպեց Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ի՞նչ է նշանակում այս ակտիվությունը։

«Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ է գործադրում և պարտադրում է Երևանին մտնել այսպես կոչված առարկայական բանակցությունների փուլ, ինչին Երևանը նախկինում դիմադրում էր, քանի դեռ կյանքի կոչված չէին Վիեննայի պայմանավորվածությունները։ Այժմ Հայաստանի ինքնիշխանությունն այնքան թուլացած է, որ նրանք նույնիսկ զրկված են նախկին դիրքորումը հետևողականորեն պնդելու հնարավորություններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը։

News Video ►

26.09.17 | վիդեո | աստղերը քաղաքականություն