Հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ արդեն հասանելի է օնլայն հարթակում բոլորովին անվճար

 

Հայալեզու գեղարվեստական գրքերի մոտ 250 աուդիո տարբերակ արդեն հասանելի է օնլայն հարթակում բոլորովին անվճար։ Նման բացառիկ հնարավորություն ընձեռում է «Գրքասեր» (grqaser.org) օնլայն գրադարանը: Ցանկության դեպքում աուդիոգրքերը կարելի է ոչ միայն ընթերցել օնլայն տարբերակով, այլև ներբեռնել: 

 

«Գրքասեր» կայքը, որն արդեն մեկ տարի է ՝ գործում է, հնարավորություն է ընձեռնում ծանոթանալ հայ և արտասահմանյան գրականության լավագույն ստեղծագործություններին: Այստեղ ընթերցողը կգտնի իրեն հետաքրքրող բոլոր ժանրերի ստեղծագործությունները՝ արկածային գրականությունից մինչև պատմավեպ, քրիստոնեական գրականություն, մանուկների համար նախատեսված բաժին և այլն։ Կայքում հասանելի են նաև արևմտահայ գրքեր, ստեղծագործություններ։

 

Աուդիոգրքերը լայն հնարավորություն են ընձեռնում տեսողական խնդիրներ ունեցող և հայրենիքից հեռու գտնվող մարդկանց չկորցնել կապը մայրենի լեզվի հետ: 

Գրքերի աուդիո տարբերակը հատկապես տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ավելի պատկերավոր կդարձնի տվյալ ստեղծագործությունը: 

 

Նշենք, որ կայքի գրքերի թվայնացման աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ընտրելով նախընտրած գիրքը: Բացի այդ, ընթերցողները կարող են պատվիրել իրենց սիրելի գրքերի թվայնացված տարբերակը, եթե այն բացակայում է կայքից: 

 

«Գրքասերը» հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

 

 

 

26.10.17 | քաղաքականություն