Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Համեղ մուրաբա՝ փշահաղարջից

Զմրուխտյա մուրաբա պատրաստելու բաղադրատոմսը ոչ թե հեշտ, այլ շատ հոգսառատ և աշխատատար գործ է: Յուրաքանչյուր հատապտղից սերմեր հանելը տաժանակիր աշխատանք է: Սակայն տան պայմաններում հաջողությամբ կատարված նախապատրաստական աշխատանքներն արդեն փշահաղարջի զմրուխտյա մուրաբայի համեղ բաղադրատոմսի գրավականն է: Որքա̃ն գովեստի խոսքեր են ասված փշահաղարջի մուրաբայի մասին:

Պարզվում է, որ այն արքայական է, զմրուխտյա է, սաթի է: Ինչպես թարմ հատապտուղը, այնպես ել մուրաբան շատ գեղեցիկ է, համեղ և օգտակար: Այսօր գոյություն ունեն փշահաղարջի մուրաբայի պատրաստման տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բաղադրատոմսեր: Որոշները առաջարկում են պատրաստել այն հում վիճակում՝ շաքարավազով, մյուսներն առաջարկում են պատրաստման ժամանակ ավելացնել այլ հատապտուղներ և մրգեր, համեմունքներ և ընկույզ: Իսկ ձեզ մնում է միայն ընտրություն կատարել, թե որ բաղադրատոմսով պատրաստել փշահաղարջի մուրաբան: Եվ մենք ձեզ դրանում կօգնենք:

Ցանկացած մուրաբայի դասական պատրաստման ձևն է. հատապտուղներ, շաքարավազ և ջուր: Փշահաղարջի պատրաստման բաղադրատոմսում ոչ մի արտառոց բան չենք ավելացնի և կօգտվենք պատրաստման դասական ձևից: Ճիշտ է, բացառությամբ՝ օղու առկայությունը բաղադրատոմսում:

Առաջին հերթին լվանում եք հատապտուղները, անջատում եք կոթերն ու պտղամիսը, զգուշորեն կտրում եք և ծակծկում: Այսպիսով, եփվելուծ դրանք չեն ճաքճքի: Մի փոքր ցողեք փշահաղարջը օղիով և դրեք սառցարանում մոտ քսան րոպե:

Այնուհետև տեղափոխեք այն սառնարան և թողեք մնա ողջ գիշեր:
Ջրից և շաքարավազից եփեք օշարակը: Եռացող օշարակի մեջ դրեք փշահաղարջն ու կրկին եռացրեք: Խորհուրդ ենք տալիս չխառնել, այլ միայն թափահարել մուրաբան: Սպասեք, մինչև ստացված զանգվածը սառչի և օշարակն անցկացրեք քամոցի միջով:

Կրկին եռացրեք, շարեք հատապտուղներն ու սպասեք մինչև պարտաստ լինելը, ապա՝ թողեք, որ սառչի: Ընդհանուր առմամբ այս գործողությունը կրկնվում է 3-ից 4 անգամ: Ճիշտ է, վերջին անգամ հարկավոր է այն եփել մոտ կես ժամ: Մուրաբայի պատրաստ լինելը ստուգեք ըստ կաթիլի, որը սառելուց հետո պետք է չհոսի: Տաք վիճակում մուրաբան լցրեք ստերիլացրած տարաների մեջ և փակեք: Ցանկության դեպքում մուրաբայի մեջ կարելի է ավելացնել վանիլ:

Աղբյուրը՝ — sotkiradosti.ru

22.07.15 | հասարակություն