Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի նոր թրեյլերը

» ֆիլմի նոր թրեյլերը />

Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի կարճատեւ թրեյլերը: Disney ստուդիայի «Աստղային պատերազմներ» տիեզերական ֆիլմաշարի յոթերորդ մասը տոմսերի նախնական վաճառքով արդեն 50 մլն դոլար է հավաքել:

Նոր տեսահոլովակում ցուցադրված են մի քանի նոր կադրեր. X-Wing կործանիչները կառավարող օդաչուները, որոնցից մեկի դերը Օսկար Այզեքն է կատարում, BB-8 դրոիդը, որը փորձում է հավասարակշռություն պահպանել մանեւրող «Հազարամյա բազե» օդանավի ներսում, որը ղեկավարում է Ռեյը (Դեյզի Ռիդլի)։

Աղբյուրը՝ Comingsoon.

24.11.15 | հասարակություն