Համացանցում հայտնվել են ֆրանսիացի հրշեջների լուսանկարները՝ 2017-ի սեքսուալ օրացույցից

Համացանցում հայտնվել են ֆրանսիացի հրշեջների լուսանկարները 2017-ի Pompiers Sans Frontières սեքսուալ օրացույցից: Ի դեպ նման օրացույց երկրորդ անգամ է տպագրվում Ֆրանսիայում այն բանից հետո, երբ անցած տարի այն ապշեցուցիչ հաջողություն ունեցավ:

Ինչպես եւ անցած տարի, այս անգամ էլ օրացույցում տեղ գտած լուսանկարների հեղինակը Ֆրեդ Գուդոնն է:

Օրացույցի հերոսներն այս անգամ ոչ թե հասարակ հրշեջ ծառայության աշխատակիցներն են, այլ ԱԻՆ աշխատակիցները, որոնք պայքարում են տարերային աղետների, համաճարակների հետեւանքների դեմ: Օրացույցի վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն վերոնշյալ ասոցիացիայի բարեգործական հիմնադրամին:

Ընդ որում գումարի մի մասը կուղարկվի զարգացող երկրներում հրշեջ անվտանգության բարձրացմանը:

13.09.16 | լուսանկար