Համացանցում հայտնվել են ռուսաստանցի օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի սիրուհու լուսանկարները՝ արված նախքան գործարարին հանդիպելը

Ինչպես հիշում ենք, ձմռան ամենավերջին օրը` փետրվարի 29-ին, մենք հայտնել էինք, որ հայ միլիարդատեր, «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի ղեկավար Սերգեյ Սարկիսովը Թբիլիսիում 3 օրով  մի ամբողջ հյուրանոց է փակել աղջկա հարսանիքի համար: Ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ միջնեկ աղջիկը՝ Իան, ամուսնանում էր իր սիրեցյալ Միխայիլ Մախարաձեի հետ: Իսկ ահա «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի անդամ եւ համասեփականատեր, Սերգեյի կրտսեր եղբայր Նիկոլայը նոր սիրուհի ունի, որի մասին հայտնում է Life կայքը:

23-ամյա Իլոնա Կոտելյուխի կյանքը դասավորվում է:

Օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի սիրուհին ամբողջ ամառն անցկացրել է Լազուրե ափին եւ Մալդիվյան կղզիներում, որպեսզի հղիությունն ընթանա արեւոտ եւ հանգիստ վայրում:

Մեծ կրծքով շիկահերի զգեստապահարանը կազմված է  նորաձեւ ապրանքանիշերի զգեստներից, իսկ ականջները հազիվ են դիմանում ադամանդե ականջօղերի ծանրությանը: Իլոնան հանգստավայրից հանգստավայր է մեկնում մասնավոր օդանավով:

Իլնոնան բոլորովին վերջերս է հայտնվել Luxury միջավայրում: Դեռ մի քանի տարի առաջ Կոտելյուխը հագուստ էր գնում ոչ թե Կաննի «Գալերեա Լաֆեյետ»-ից, այլ Լյուբլինոյի «Մոսկվա» առեւտրի կենտրոնից:

Հասարակ ուսանողուհու զգեստապահարանում պուտավոր վերնաշապիկներ էին, սպորտային բաճկոններ եւ խոշոր նախշերով կրծկալներ:

Այս արհեստական շիկահերը մեծ հռչակ էր վայելում երիտասարների շրջանում: Սոցիալական ցանցի իր նախկին էջում աղջիկը պարծենում էր երկրպագուների ուշադրությամբ՝ հրապարակելով կրքոտ համբույրներով անկեղծ լուսանկարներ:

Գեղեցկուհին անկաշկանդ ցուցադրում էր իր մերկ մարմինը: Նշենք, որ Իլոնայի արտաքինում փոփոխությունները բառացիորեն աչքի են զարնում. կուրծքը  չափերով զգալի մեծացել է:

Մի քանի տարի Իլոնան ռոմանտիկ հարաբերություններ ուներ մոսկվացի Արտյոմ Երմոլաեւի հետ:

Բաժանվելուց հետո Կոտելյուխը հանդիպեց Նիկոլայ Սարկիսովին, սակայն նախկին ընկերոջը մոռանալ չկարողացավ: Արտյոմի ներկայիս ընկերուհու խոսքով՝ Իլոնան մինչեւ հիմա զանգում է Երմոլաեւին:

Իլոնա Կոտելյուխի հետ Նիկոլայ Սարկիսովը սիրավեպ էր սկսել իր երեխաների մոր՝ Յուլյա Սարկիսովայի հետ աղմկոտ ամուսնալուծությունից հետո: Օլիգարխն Մոսկվային իր նոր սիրեցյալին ներկայացրել էր Մուսա Բաժաեւի ծննդյան օրը:

 

19.08.16 | հասարակություն | աստղերը մոդա