Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Համաշխարհային հոգեբանների ամբողջ փորձը` 10 մեջբերման մեջ

1. Այն մարդիկ, որոնք ձեզ տառապանք են պատճառել, նույնքան վախեցած էին, որքան դուք այժմ: 

2 . Մենք մեր համոզմունքները ձեւավորում ենք մանուկ հասակում, իսկ հետո առաջանում ենք կյանքում` վերստեղծելով այն իրավիճակները, որոնք համապատասխանում են մեր համոզմունքներին: 

3. Անցյալն ընդմիշտ հեռացել է: Դա փաստ է, եւ դրա դեմ ոչինչ չես կարող անել:  Սակայն կարելի է փոփոխել անցյալի վերաբերյալ մեր մտքերը: Հիմարություն է ինքներս մեզ ներկայում պատժել նրա համար, որ ինչ-որ մեկը շատ վաղուց նեղացրել է մեզ: 

4. Մենք պիտի մեզ համար ընտրություն անենք. ազատել եւ ներել բոլորին առանց բացառության, հատկապես` ինքներս մեզ: Չնայած չգիտենք` ինչպես ներել, բայց պետք է շատ ցանկանալ: 

5. Հենց որ մարդը հիվանդանում է, պիտի իր սրտում փնտրի, թե ում է պետք ներել: 

6. Այն, ինչ մտածում ենք մեր մասին, մեզ համար իրականություն է դառնում: Մեր ամեն միտքը մեզ համար ապագա է ստեղծում: 

7. Ինքն իրեն հավանություն տալը եւ ընդունելը մեր կյանքում դրական տեղաշարժերի բանալին է: 

8. Ինքն իրեն սիրելը նշանակում է տոնել սեփական անձի գոյության փաստն իսկ եւ Աստծուն շնորհակալ լինել կյանքի պարգեւի համար: 

9. Այն ամենը, ինչ անում եք, հետ եք ստանում:

10. Ուրիշին փոխելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ինքդ փոխվել: Անհրաժեշտ է փոխել մեր մտքերի ընթացքը:

 

Աղբյուրը` Creu

27.04.16 | հասարակություն