Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Համաժամանակայնության 7 նշան

Հայտնի հոգեբան Կարլ Գուստավ Յունգը համաժամանակայնություն բառն է հորինել: Դա մարդու կյանքում «նշանակալի համընկնումների» հերթագայության ի հայտ գալն է, որոնք անհրաժեշտ պահին շատ օգտակար են լինում:

Այդ երեւույթը Տիեզերքին յուրահատուկ «աչքով անել է», դուք բնազդաբար զգում եք այդ նշանը եւ հատուկ կապը մեծ ինչ-որ բանի հետ: Եթե դուք երբեւէ    «համաժամանակայնություն» եք ապրել, ուրեմն եղել եք անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ պահին: 

Իսկ ինչ եղանակով եք համաժամանակայնություն զգում:  Ահա մի քանի օրինակ, որոնք գուցե տեղի են ունեցել ձեր կյանքում. 

Ձեզ ուղղակի անհրաժեշտ էր մտածել ինչ-որ մեկի մասին եւ անմիջապես հեռախոսը զնգացել է, դուք նրանից հաղորդագրություն կամ  e-mail եք ստացել: 

Պատահաբար ձեր ձեռքն է ընկել մի իր, որը լուծել է Ձեր սուր խնդիրը, նույնիսկ եթե դուք դրա լուծում չէիք փնտրում: Օրինակ, անսպասելիորեն հեռուստացույցով գովազդ է հայտնվել կամ էլ խանութում մի իր եք տեսել, որը թվում է, թե ասում էր ձեզ.   «Ահա: Սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է ինձ»:

Դուք ֆիլմ կամ հեռուստաշոու եք դիտում սյուժետային այնպիսի գծով, որ հայելանման արտացոլում է Ձեր սեփական ընթացիկ խնդիրները կյանքում: 

Պատահաբար լսելով անծանոթների զրույցը` դուք սկսում եք մտածել ձեր կյանքի մասին: 

Դուք հանդիպել եք մարդու, որը կարող է օգնել հաղթահարել ընթացիկ խնդիրը լիովին պատահական եղանակով, ասես անմիջապես ձեզ օգնելու համար ուղարկված լիներ: 

Անսպասելիորեն հուսադրող հաղորդագրություն եք ստացել, բայց` անհրաժեշտ պահին: Այդ պահին, երբ դուք կարող էիք չարությունից պայթել, ձեր երեխան շրջվել է եւ ձեզ ասել է. «Ես քեզ սիրում եմ»: Դուք կարող եք նաեւ ուղղակի բացել էլեկտրոնային փոստը կամ փոստարկղը եւ ընկերոջ կամ ազգականի ուղարկած նամակ հայտնաբերել: 

Զարմանալիորեն ժամանակին: Կյանքի իրադարձությունները սկսել են տեղի ունենալ մեկը մյուսի հետեւից եւ ճիշտ` Ձեզ համար անհրաժեշտ ժամանակին: Ամեն ին իդեալական է: Ըստ սցենարի: 

 

Աղբյուրը` Klubber.ua

04.06.16 | հասարակություն