Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Հակացելյուլիտային սննդակարգ

Ցելյուլիտի խնդրին բախվում է գործնականում յուրաքանչյուր կին: Տխրահռչակ «նարնջի կեղեւը» բոլորովին չի գեղեցկացնում եւ մենք նույնքան կրքոտ ենք ցանկանում ազատվել նրանից, որքան ավելորդ կգ-ներից: Ցելյուլիտի դեմ պայքարի մեթոդիկան, որ մշակել է Նիկոլ Ռոնսարը եւ հաջողությամբ փորձարկվել է հազարավոր կանանց կողմից, նախատեսում է տասնօրյա մաքրող սննդակարգ:

Հակացելյուլիտային սննդի գլխավոր առաջադրանքն է` բարելավել նյութափոխանակությունը եւ օրգանիզմից հանել շլակները: Անհրաժեշտ է օրական առնվազն երկու լ հեղուկ խմել, ներառյալ կանաչ թեյ, թարմ քամված հյութեր եւ սովորական ջուր: Սուրճից եւ սեւ թեյից արժե խուսափել: Բացի այդ, սննդակարգի հիմք կարող են դառնալ բջջանյութով հարուստ բանջարեղենը եւ մրգերը, որոնք լրացվում են ձավարեղենով եւ խոշոր աղացած հացով:

Սննդակարգին հետեւելու ընթացքում անհրաժեշտ է բացառել աղը եւ շաքարը, ինչպես նաեւ ալկոհոլը: Սննդի ընդունման միջեւ ընդմիջումները պետք է 2-ից 4 ժամ կազմեն: Բանջարեղեն եւ միրգ պետք է ուտել բավականին շատ, որպեսզի քաղց չզգաք:
Կենտ օրերին թույլատրված է հում բանջարեղեն եւ միրգ ուտել: Բանջարեղենով աղցանին կարելի է հավելել մի քանի թեյի գդալ ձիթապտղի յուղ եւ կիտրոնի հյութ: Թույլատրվում է հավելել նուշ, քնջութի սերմեր, սոյայի, լոբու ծիլեր, ցորեն եւ այլն: Մրգերից խորհուրդ է տրվում անանասը, թուրինջը, նարինջը, մանդարինները, մանգոն, կիվին, խաղողը, խնձորները, տանձերը, պապայան:

Երկրորդ օրը միայն մրգեր ենք ուտում, բացառությամբ բանանի:
Բոլոր հաջորդ կենտ օրերին բանջարեղենի մի մասը կարելի է խաշել կամ շոգեխաշել: Թույլատրվում է մի քիչ ձավարեղեն ավելացնել (բրինձ, հնդկաձավար, վարսակ կամ ոսպ): Դրանք պետք է բանջարեղենին հավելում լինեն, ոչ թե հիմնական ուտեստ: Եթե շատ եք ուզում, մի քիչ ճարպազուրկ յոգուրտ ավելացրեք: Կարեւոր է նախ հում բանջարեղեն եւ միրգ ուտել, իսկ հետո արդեն խաշած:

Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է ինտենսիվ վարժությունները փոխարինել չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, օրինակ` մեկ ժամ քայլելով: Ցելյուլիտից ազատվելուց բացի, այդ սննդակարգը թույլ է տալիս մի քանի կգ-ով նիհարել:

Աղբյուրը` Dieta.ru

25.09.16 | հասարակություն