Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կրեատիվ մտքեր՝ տան ինտերիերը փոխելու համար

Եթե ցանկանում եք նոր շունչ հաղորդել ձեր բնակարանին՝ համադրելով գեղեցիկն ու հարմարավետը, առաջարկում ենք կիրառել հետեւյալ պարզ, բայց գեղեցիկ մտքերը: Ձեզնից միայն մեծ ցանկություն եւ փոքր-ինչ համբերատարություն է պահանջվում: Դե անցնենք գործի:

Էսթետիկ ու պրակտիկ

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն մեծ փոփոխությունների

Ֆոտոպաստառներ

Հյուրասենյակում կարելի է քաղաքային տեսարան ստանալ

Գեղեցիկ լինելուց բացի, ֆոտոպաստառները նաեւ տեսողական մեծացնում են սենյակը:

Օնլայն խանութներում կպչուն նկար-պիտակների լայն տեսականի կա եւ կարող եք ընտրել այն, ինչ ավելի հաճելի է ձեզ համար:

Լուսանկարներով պատրաստված այսպիսի կոլաժները ոչ միայն գեղեցկացնում են սենյակը, այլեւ հաճելի հիշողություններ են արթնացնում:

Մեծ լուսանկար, որը դարձյալ նոր շունչ կբերի ձեր տուն:

Կարելի է դեկորատիվ կպչուն ժապավեններ օգտագործել, որոնք որքան հեշտ կպչում, նույնքան հեշտությամբ էլ պոկվում են՝ առանց հետքեր թողնելու:

Թղթե դեկորներ պատրաստելու համար մեծ ջանքեր են հարկավոր, բայց արդյունքն իսկապես գերազանց է ստացվում:

Ո՞վ ասաց, որ ափսեները պետք է միայն խոհանոցում օգտագործել:

Գինու խցանները նույնպես կարող են զարդարել ձեր սենյակը:

Փայտը ջերմություն, հարմարավետություն եւ փափկություն կբերի ձեր տուն:

Ֆոտոդիզայն

Բույսերով պատված պատը ոչ միայն յուրօրինակ լուծում է, այլեւ օգտակար է ձեր առողջության համար:

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Adme

09.02.16 | հասարակություն | աստղերը