Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կրակոտ մարդիկ

Կրակոտ մարդիկ․ ովքեր են նրանք եւ ինչու են կրակոտ անվանում նրանց։

Փորձիր կրքոտ, կրակոտ եւ երջանիկ մարդկանց գտնել

Կրակոտ մարդիկ աստղերի նման են․ պետք է պարզապես բարձրացնես գլուխդ եւ տեսնես, որ նրանք հենց քո կողքին են։

Գտիր քո մարդկանց

Կրակոտ մարդիկ նույնպես վախեր, թուլություններ ունեն եւ սխալներ են թույլ տալիս այնպես, ինչպես դու։ Նրանք պատրաստ են պայքարել մինչեւ վերջ եւ նոր շունչ հաղոդել իրենց կյանքին։ Կրակոտ մարդիկ չեն նախանձում եւ բողոքում։ Նրանք ժպիտով են ընդունում ճակատագրի պատրաստած անակնկալները եւ փորձում են մշտապես ակտիվ լինել։

Անկեղծ ու հավատարիմ մարդկանց փնտրիր

Անկեղծ ու հավատարիմ մարդիկ ասում են այն, ինչ մտածում են։ Նրանք ազատ ու վարակիչ ծիծաղ ունեն, չեն թաքցնում իրենց ուրախությունն ու երջանկությունը եւ ամեն ինչում փորձում են դրականը տեսնել։

Փնտրիր նրանց, ովքեր կարող են հավերժ սիրել

Փնտրիր նրանց, ովքեր սպասում են քո սիրուն, ովքեր նույնպես սիրով լի են, ինչպես դու։ Փնտրիր նրանց, ովքեր ծով երջանկություն են պարգեւում քեզ։

Փնտրիր կենսախինդ մարդկանց

Փնտրիր ուրախ, կենսախինդ ու ակտիվ մարդկանց, որոնք կյանքն ապրում են՝ առաջնորդվելով իրենց հավատով եւ բարությամբ։ Իհարկե, նրանք տեսնում են եւ սեւը, եւ սպիտակը, սակայն շարժվում են դեպի կարմիրը, կապույտը, դեղինը․․․․

Փնտրիր նրանց․ պարզապես բարձրացրու գլուխդ։

Աղբյուրը՝ Klubber

16.07.15 | հասարակություն