Կտրուկ ջերմաստիճանի անկում առաջիկա օրերին

 

 

Հանրապետության տարածքում`

 

Նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հատկապես հյուսիսային շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում՝

 

Նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

 

Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   24.20C (1974 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -3.30C (1969 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   9.70C

31.10.17 | քաղաքականություն