Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կուրորտային սիրավեպ

Գրեթե բոլորն էլ ցանկանում են կուրորտային սիրավեպեր սկսել։ Բայց դրանք սովորաբար երկարատեւ հարաբերությունների չեն վերածվում, քանի որ հանգիստն ավարտելուց հետո զուգընկերները բաժանվում են։ Ներկայացնում եք հինգ պատճառ, թե ինչու չպետք է շարունակել կուրորտային սիրավեպերը։

Անսովոր միջավայր

Կուրորտային միջավայրում ձեր բոլոր զգացմունքները սրվում են, շուրջն ամեն ինչ նոր է, հետաքրքիր, նոր տեսարաններ, նոր մարդիկ, եւ օրգանիզմը նույնպես նոր զգացողությունների կարիք է զգում։ Այս շրջանում ամեն ինչ հեքիաթային է թվում։ Իսկ երբ վերադառնում եք գորշ իրականություն, զգացողություններն ու ցանկությունները փոխվում են։

Ազատ ժամանակ

Հանգստյան օրերին դուք ձեր ժամանակն անցկացնում եք այնպես, ինչպես ցանկանում եք։ Աշխատանք եւ տնային պարտավորություններ չկան, դուք ազատ եք եւ կարող եք անել այն, ինչ ցանկանում եք։ Իսկ վերադառնալուց հետո դուք մշտապես զբաղված կլինեք եւ այդքան ժամանակ չեք տրամադրի ձեր նոր հարաբերություններին։

Ոչ մի պարտավորվածություն

Կուրորտային սիրավեպը պարտավորություններ չի ենթադրում, եւ զուգընկերները ոչ մի ակնկալիքներ չունեն միմյանցից։ Այս ընթացքում դուք դիմացինին չեք ծանրաբեռնում ձեր խնդիրներով։ Դուք պարզապես վայելում եք միմյանց ներկայությունը։

Բնակարանային հարց, երեխաներ

Դուք չեք կարող ապրել վակուումի մեջ։ Եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ հաստատել ձեր ընկերոջ հետ, ուրեմն պետք է մտածել, արդյոք նա պատրաստ է ձեզ հետ ապրել եւ իր ուսերին կրել ընտանիք ղեկավարելու պատասխանատվությունը։

Բնավորության տարբերություն

Արձակուրդների ընթացքում մարդն իրեն հիմնականում դրականորեն է դրսեւորում։ Իսկ իրական կյանքում նա այլ բնավորություն ունի. միգուցե նա ժլատ է, նվնվան, փնթի եւ այլն։ Միգուցե նա սիրում է միայն զվարճանալ եւ հաճելի ժամանակ անցկացնել եւ լուրջ հարաբերությունների պատրաստ չէ։ Ուստի, պետք չէ բաժանվելուց հետո երազել ամուսնության մասին։   

 

 

Աղբյուրը՝ Liza.ua

 

04.07.15 | հասարակություն