Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կոտորակային դիետա

Տվյալ սննդակարգը կոտորակային սնունդ է ենթադրում, կարճ ընդմիջումներով (2 ժամ): Դրա շնորհիվ դուք քաղցի զգացում չեք ունենում: Եվ նույնիսկ ծայրահեղ դեպքում միշտ հնարավոր է ինքդ քեզ համոզել, որ շուտով կլինի սննդի հաջորդ ընդունումը: 

Ըստ էության, դա սպիտակուցաբուսական սննդակարգ է, որը ենթադրում է պարզ ածխաջրերից եւ ճարպային մթերքներից լիակատար հրաժարում: 

Սննդի ռեժիմը հետեւյալն է.

7:00. Մի բաժակ սուրճ կամ թեյ՝ առանց շաքարի: 

9:00. Քերած գազար, որի վրա կիտրոնի հյութ է լցված: 

11:00. Միրգ (խնձոր, տանձ, կիվի, դեղձ եւ այլն):

13:00. 100 գ խաշած միս (ձուկ), մի կտոր ամբողջական ցորենի հաց, որի վրա կարագ է քսած (10 գ):

15:00. Պինդ եփած ձու (կամ 100 գ պանիր կամ կաթնաշոռ):

17:00. Բանջարեղենի ցանկացած աղցան, օրինակ` կաղամբի: 

19:00. 10 չիր (սալորի, թզի) ջրի մեջ թրջած: 

21:00. Մի բաժակ անյուղ մածուն:

Պետք է այսպես սնվել հինգ օր շարունակ, ինչից հետո անհրաժեշտ է տասնօրյա ընդմիջում տալ: 

«Սովորական» սննդի օրերին ձեռք բերված արդյունքները ամրապնդելու համար սննդակարգում սահմանափակեք քաղցրեղենը եւ խմորեղենը: Այս դիետայի հինգ օրվա ընթացքում կարելի է մինչեւ 3-5 կգ նիհարել: 

Աղբյուրը` Dieta.ru

17.05.16 | հասարակություն