Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կոճապղեղի (իմբիր) բուժիչ հատկությունները (ֆոտո)

Վերջին շրջանում շատ է խոսվում կոճապղեղի (իմբիր) օգտակար հատկությունների մասին ոչ միայն որպես սնունդ, այլև բուժիչ նպատակներով:

Ինչո՞վ է պայմանավորված նման մեծ հետաքրքրությունն այս արմատի հանդեպ:

Իմբիրի հայրենիքը Հնդկաստանն է:

Չնայած դրա բուժիչ հատկություններին՝ պետք է համոզված լինել, թե արդյոք ալերգիա չունեք նման մթերք օգտագործելու համար:

Իմբիրի օգտագործումը բուժիչ նպատակներով.

1. Քանի որ իմբիրը հարուստ է հակաօքսիդանտներով, այն կարելի է օգտագործել մրսածության և վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ

Մրսածության առաջին նախանշաններից բավական է իմբիրով և մեղրով տաք թեյ խմել:

 

2. Ողնաշարի խնդիրների դեպքում

Օգտագործեք իմբիրի արգանակ, ինչպես նաև իմբիրով լոգանքներ՝ նյարդային ծանրաբեռնվածության և նևրալգիայի դեպքում:

3. Իմբիրի փոշին կամ էքստրակտները օգտագործում են ստամոքսաաղիքային հիվանդությունների ժամանակ  

4. Ստոմատոլոգիայում այն նույնպես լայնորեն կիրառվում է՝ որպես ցավազրկող միջոց և հզոր անտիսեպտիկ

5. Այն կիրառվում է նաև գինեկոլոգիայում

Անպտղության, ադնեքսիդի, միոմայի և նույնիսկ արգանդի վզիկի քաղցկեղի բուժման դեպքում:

27.01.16 | ժողովածու