Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կնոջ կյանքի տասը գլխավոր խաբեությունները

1. Տղաներն այդպես սիրահետում են քեզ

Ոչ, նրանք այդպես վիճում են, մազերդ են քաշում, մատիտներդ կոտրում ու կեղտոտ շորով գլխիդ հարվածում: Իսկ քեզ սիրահետողը այն խեղճն էր, որից միշտ կարելի էր տնային առաջադրանք արտագրել ու պարտքով փող վերցնել կարկանդակի համար: Բայց հաստատ ոչ նրանք:

2. Վեր եղիր դրանից

Այսինքն մի՛ բողոքիր, ոչ մեկին մի՛ անհանգստացրու ու պատասխան մի՛ տուր: Բայց ամենաբարձր գագաթը՝ ասել է թե Օլիմպոսը, որտեղ սովորաբար գտնվում են «իրենց հարգող» կանայք, չգիտես ինչու ոտքերը սրբելու գորգ է հիշեցնում:

3. Կարեւորը լավ սովորելն է

Ի՞նչ իմաստով կարեւորը, ո՞ր ցանկում է կարեւորը: Կարեւորն է ինչի՞ համեմատ: Ի՞նչ սովորելն է կարեւոր: Ահա նման հարցեր է պետք առաջին հերթին տալ:

4. Կաղամբից կուրծքը մեծանում է

Ոչ, չի մեծանում: Եվ հետո, եթե կաղամբի տերեւը կրծքկալիդ մեջ դնես, գարշահոտ կգա:

5. Բոլոր գաղտնիքները մի օր բացահայտվում են

Մայրիկը պարզապես վախենում է, որ դու մի օր կսկսես ծխել ու համբուրվել: Եվ դրա համար էլ նախօրոք քեզ վախեցնում է:

6. «Երբեք ու ոչ մեկին մի խնդրեք: Երբեք ու ոչինչ մի խնդրեք մանավանդ նրանցից, ովքեր ձեզանից ուժեղ են: Նրանք իրենք կառաջարկեն ու ամեն ինչ կտան»:

Օհոհո, դե իհարկե կտան, իսկ հետո կհասնեն ու մի անգամ էլ կտան:

7. Յուրաքանչյուր գեղեցիկ աղջիկ պետք է տգեղ ընկերուհի ունենա

Քանի որ կնոջ գլխավոր նպատակը, իհարկե, որեւէ տղամարդու հետ երջանկություն գտնելն է, դրա համար էլ պետք է ընտրել այնպիսի ընկերուհիների, որոնք չխնգարեն այդ նպատակին: Բայց այս հարցում երկու խնդիր կա: Նախ՝ տղամարդիկ ընդհանուր կանանց ու մասնավորապես կանացի արտաքինը այնպես չեն գնահատում, ինչպես դուք: Այնպես որ շատ հնարավոր է, որ ձեր «տգեղ» ընկերուհին կհեռանա ձեր ընտրյալի հետ ու դուք կմնաք մենակ, բայց շաատ գեղեցիկ: Եվ հետո՝ ընկերությունը պետք է ազնիվ լինի: Իսկ վերոնշյալ կանոնը իսկական խոզություն է:

8. Իսկական սերն այն է, երբ կրքերը եռում են, իսկ գլուխը չի աշխատում

Ոչ: Երբեմն դա հաճելի է, իհարկե, բայցեւայնպես դա չէ իսկական սերը:

9. Կարեւորը՝ երբեք տղամարդու ուղեղը մի ծանրաբեռնիր

Իսկ թե ինչ է «ուղեղը ծանրաաբեռնելը»՝ յուրաքանչյուր տղամարդն ինքն է որոշում: Այնպես որ տելեպատիայի հմտություններ է պետք զարգացնել: Չկռահեցի՞ր, ափսոս, ուրեմն պարտվեցիր:

10. Ֆրիգիդ կանայք չեն լինում, լինում են ոչ հմուտ սիրեկաններ

Սովորաբար այդպես են ասում այն տղամարդիկ, որոնց նախկին ընկերուհիները կարողացել են «Օսկար» ստանալ օրգազմ ձեւացնելու համար:

Աղբյուր՝ Klubber

28.01.16 | հասարակություն