Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կնոջ էներգիան

Կինն աշխարհի կենարար ուժն է, նա նաեւ էներգիայի թանձրուկ է, որի շնորհիվ մագնիսի պես ձգում է տղամարդկանց, հնարավորություններ, փող, օգտակար ծանոթություններ եւ ամենակարեւորը` կարող է պահել այդ ամենը:

Գուցե հարց առաջանա. «Չորս կողմն այդքան շատ եռանդուն կանայք են, որոնք հսկայական հաջողությունների են հասնում սոցիալական կյանքում, ուրեմն ինչու են նրանք միանակ, դժբախտ, եւ հաճախ նաեւ կանացի առումով հիվանդ:
Ամբողջ հարցն այն է, որ մենք պարզ եռանդի մասին չենք խոսում: Մենք խոսում ենք հենց կանացի էներգիայի մասին:

Բնությունը կնոջը հնարավորություն է տվել անսահմանորեն մեծ ուժի տիրապետելու:
Կանայք դարերով գաղտնիքներ են փոխանցել, թե ինչպես կուտակել, պահպանել եւ ուժեղացնել կանացի էներգիան: Այն կինը, որը տիրապետել է այդ գաղտնիքներին եւ կարողացել է օգտագործել իր էներգիան, հսկայական ուժի է տիրապետել: Այդ նպատակի համար կանայք ծիսական գործողություններ են սովորել, մեդիտացիա են արել, խորը մտորումների են տրվել, մուդրաներ են օգտագործել, որոնք աստվածների եւ բնության ուժերի հետ շփման մոգական կոդ են:

Հնդկաստանում գոյություն են ունեցել սրբազան դպրոցներ, տաճարներ եւ ավանդույթներ, որոնք բարձր էին գնահատում կանանց: Կանանց կողմից եւ կանանց համար ստեղծված այդ դպրոցները հիմնված էին կնոջից կնոջը սերնդեսերունդ գիտելիքի ուղղակի փոխանցման վրա: Սրբազան ծիսակարգերի օգնությամբ կանայք իրենց նվիրել են ինտենսիվ լույսին եւ հոգեւոր թագավորությունների էներգիային եւ այդ լույսը փոխանցում էին բոլոր արարածներին: Եվ այդ ամենը նրա համար, որ մաքրեին իրենց մարմինը եւ խելքը եւ կանացի հոսքի հետ միասնականության եւ իրենց ուժի հետ շփման մեջ ապրեն:
Իսկ գիտեիք արդյոք, որ հնում շամանները հոգեմետ ուղեւորությունների մեկնելիս իրենց կողքին կին էին նստեցնում: Եվ նա նրանց հետո պատմում էր, թե իրենք որտեղ են եղել եւ այս նուրբ աշխարհում նրանց համար ուղեկցորդի դեր էր կատարում:
Կանայք ստանում էին տարերքների ուժը: Կնոջ համար դա հեշտ է: Յուրաքանչյուր տարերք կնոջը իր դրսեւորումն էր տալիս. ջուրը` ինտուիցիա, կանացիություն եւ փափկություն, երկիրը` իմաստնություն, կրակը` կրքոտություն եւ սեքսուալություն, իսկ օդը` մտքի շարժունակություն եւ խորաթափանցություն:

Կանացի էներգիայով լեցուն կինը, որն իր էության հետ շփման մեջ է, հեշտորեն գրավում եւ պահում է տղամարդկանց, սերը, փողը եւ ներդաշնակությունը: Նման կինը իր էներգիայի ալիքով իր տղամարդուն բարձրացնում է հաջողության գագաթներ: Նման կինը հմայում է ոչ թե իր արտաքինով, այլ էներգիայով:

Տղամարդիկ ձգտում են նման կանանց, նրանք անհրաժեշտ են տղամարդկանց: Տղամարդիկ ենթագիտակցաբար զգում են նրանց: Եվ պատրաստ են մի գիշերում ամբողջ աշխարհը նետել նրանց ոտքերի առաջ: Նրանք ենթագիտակցական մակարդակում վաղնջական ժամանակներից ի վեր գիտեն, որ նման կնոջ հետ մի գիշերը կարող է փոխել իրենց կյանքը:

Իսկ ամենակարեւորը հետեւյալն է. կինը մտերմության ընթացքում շտկում եւ բուժում է տղամարդու լուսային դաշտը: Հենց առողջ լուսային դաշտն է տղամարդուն թույլ տալիս արդյունավետորեն գործել այս աշխարհում: Հենց այդ կարողությունն է ենթագիտակցորեն փնտրում տղամարդը կնոջ մեջ: Բայց նման հնարավորություն ունենալու համար կնոջ լուսային դաշտը պետք է ուժեղ եւ առողջ լինի: Եվ հնում կանայք անպայման պարբերաբար առանձնանում էին, մեդիտացիա էին անում, մտորում էին եւ այդ եղանակով վերականգնում էին իրենց լուսային դաշտը:

Աղբյուրը` Liza.ua

08.06.16 | հասարակություն