Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կնոջ բնավորությունը ըստ կրծքի ձևի

Կրծքի ձևը և բնավորությունը փոխկապակցված են։ Սա մեր կարծիքն չէ՝ սեքսոլոգներն են այդպես ասում։ Զրմանալի չէ, որ կուրծքն է մարմնավորում կնոջը տղամարդու աչքերում։
Եվ այսպես, համարվում է, որ եթե քո կուրծքը մեծ չէ՝ առաջին չափսի,  կամ ավելի փոքր, ապա քեզ բնորոշ է անվստահությունը քո զուգընկերոջ նկատմամբ։ Մեկ այլ կողմից՝ դու նախընտրում ես ամբողջովին տրվել իրեն սեքսի ծամանակ՝ մարմնավորելով զոհի դերը։ Երբեմն դա կարող է արտահայտվել ոչ այդքան պոզիտիվ կերպով, իսկ եթե ավելի հստակ՝ դու պարզապես պառկած սպասում ես, մինչ նա քեզ հետ սեքսով է զբաղվում։ Սակայն երբեմն որոշ զոհ-կանայք աներևակայելի սեքսուալ են։ Եվ չէ՞ որ ամեն տղամարդն էլ  գիշատիչ է էությամբ։
Ի դեպ , մի մոռացի, որ պոքր կուրծքը մեծ հուզմունք է առաջացնում տղամարդկանց մոտ։

Երկրորդ և երրորդ չափսի կուրծք ունեցող կանայք ավելի կրքոտ են։ Նրանց բնորոշ է գերակայության և նախաձեռնության ծարավը։ Այս տիկնայք շատ են սիրում սեքսը։ Եթե քեզ մոտ երկրորդ կամ երրորդ չափսի կուրծք է՝ համոզվաց եղիր, որ քո զուգընկերը քեզ գերազանց սիրուհի է համարում։

Իսկ եթե քո կուրծքը շատ մեծ է՝ դու շատ ազատ ես անկողնում, և այդ ազատությունը քո կենսուրախության հետ միասին տոնի են վերածվում տղամարդու համար։ Եվ , իսկապես, ինչո՞ւ խոշոր չափսերի տիրուհիները պետք է ազատ չլինեին։ Չէ՞ որ գրեթե յուրաքանչյուր տղամարդ երազում է դիպչել այդպիսի կնոջը։ Բացի այդ, մեծ կուրծքը քեզ շատ զգայուն և սեքսուալ է դարձնում։

Կա ևս մեկ դասակարգում՝ թե որ մրգի է նման կնոջ կուրծքը։ Ենթադրվում է, որ բնավորությունը կարելի է որոշել կրծքի չափսով և մրգով, որին այն նման է։
Եվ այսպես՝ եթե կուրծքդ նման է տանձի, ապա դու սիրառատ անձնավորություն ես։ Քո զգացմունքայնությունը բավական է և ընտանիքի անդամների, և տղամարդկանց, ուշադրությունը գրավելու համար։ Դու ռոմանտիկ և կրքոտ ես, իսկ քո երևակայությունը սահմաններ չունի։

Եթե կուրծքդ մեծ և կլոր է և նման է սեխի, ապա, ամենայն հավականությամբ, դու բեմի աստղ ես։ Դու շատ ես սիրում լինել ուշադրության կենտրոնում,  սիրում ես տպավորել, գայթակղել քեզ դուր եկած մի քանի տղամարդկանց միաժամանակ։ Իսկ սեքսին և  սեռական հարաբերություններին դու բավականին անտարբեր ես վերաբերվում։

Եթե քո կուրծքը նման է կիտրոնի, ապա պետք չէ հուսահատվել։ Դու գերազանց հումորի զգացում ունես, գայթակղության և թարմության մարմնավորում ես։ Դու երեխային հատուկ անմիջականությամբ ես օժտված, և հենց դրանով անմոռանալի տպավորություն ես թողնում տղամարդկանց վրա։

Բալը հիշեցնող կուրծքը ասում է, որ դու կյանքի իդեալական ուղեկից ես ցանկացած հարաբերություններում։ Գերազանց գործընկեր, հիանալի կին և մարտական ընկերուհի։ Քո հիմնական հատկություններն են՝ հմայքն ու խանդավաությունը։ Դու շատ ուժեղ կին ես և կարող ես ցանակացած մեկի տրամադրությունը բարձրացնել։ Սեքսը քեզ համար առաջին տեղում է։

Աղբյուրը՝ Kleo

09.06.16 | հասարակություն