Կնոջ բառերը՝ լավագույն հակադեպրեսանտ տղամարդու համար

Տղամարդու հոգեբանությունը կանացիից իսկապես տարբերվում է . նա պետք է ամեն օր ինքն իրեն ապացուցի, որ տղամարդ է: Ամենուր՝ աշխատավայրից մինչեւ անկողին: Հենց դա է, ի վերջո, մշտական սթրեսի պատճառ դառնում, որի մեջ շարունակ հայտնվում են մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչները:

Եթե կանայք ապրում են մեկ օրվա հոգսերով, մի տարիքից մյուսը՝ աղջկանից կին, իսկ հետո՝ դեպի տատիկ անցումը կատարելով թեթեւ եւ սահուն, ապա տղամարդիկ միայն արտաքուստ են ծերանում: Ներքուստ նրանք մնում են նույն տղան, ինչպիսին եղել են 16 տարեկանում: Սակայն այլեւս նախկին ուժը չունեն: Սա է ալկոհոլի, այլ խթանիչների ի հայտ գալու, տարիքին անհարիր արկածներ որոնելու պատճառը եւ մշտական ցանկությունն ապացուցելու, որ «ես դեռեւս կարող եմ»: Արդյունքը վերոնշյալ սթրեսն է եւ դրա հետ կապված ամեն տխուր բան:

Սակայն կան տղամարդիկ, որոնք դրանից պաշտպանված են: Նրանց սերն է փրկում: Իհարկե, հնարավոր է երկու դեպք: Առաջին. երբ տղամարդն այնքան ինքնասիրահարված է, որ հեշտորեն ինքն իրեն ներում է իր թուլությունների եւ սխալների համար: Այս դեպքը չենք դիտարկի:

Իսկ ահա երկրորդ դեպքն ավելի հետաքրքիր եւ դրամատիկ տարբերակ է. տղամարդուն փրկում է սիրելի կնոջ իմաստնությունը, որը կողքին է: Նա, ի դեպ, ոչ մի առանձնահատուկ բան չպետք է անի: Անհրաժեշտ է պարզապես մշտապես գովաբանել սիրելիին: Ահա եւ ամենը:

Իսկ երբ նրա թիկունքին թեւեր աճեն, նա իսկապես կարող է միաժամանակ ե՛ւ սանհանգույցը նորոգել, ե՛ւ տարբեր էլեկտրական սարքերը, ձեզ հաճոյախոսություններ ուղղել եւ նույնիսկ օգնել տնտեսության հարցերում: Օրինակ՝ ձկնորսությունից վերադարձել է վիթխարի որսով, այնքան, որ ամբողջ գիշեր պետք է մաքրես: Իսկ դուք նրան ասում եք. «Վայ, ապրե՛ս դու, սիրելիս, քեզ մոտ ինչ լավ է ստացվում: Արի միասին մաքրենք, եւ դու ինձ կպատմես, թե դա քեզ մոտ ինչպես ստացվեց»: Եվ ընթացքում առավելագույնս անկեղծորեն նրանով հիանում եւ նրան հավանություն եք տալիս:

Անչափ կարեւոր է անկեղծ լինելը, քանի որ եթե նա խաղ նկատի, կվիրավորվի: Սակայն հատուկ արտիստիզմի կարիք էլ չկա: Տղամարդիկ սարսափելի ինքնահավան են: Եթե նրան հնարավորություն ես տալիս իր հերոսությունների մասին պատմել, նրանց մեծ մասը ընդունակ է ամբողջ աշխատանքը կատարել:

Կանանցից շատերը վախենում են ամուսնուն կամ սիրելիին շատ գովել, որպեսզի նա չմեծամտանա եւ ուրիշ կնոջ մոտ չգնա: Բայց այստեղ է հենց թաքնված կնոջ ամենամեծ սխալը: Որովհետեւ նա անպայման կգնա այնտեղ, որտեղ իրեն գովաբանում են: Եվ դա լավագույն դեպքում:

Ամփոփելով՝ ասենք, որ ինչպես ծառին է խոնավություն պետք, այդպես էլ տղամարդուն գովասանք է պետք: Դա նման է մութ սենյակում անջատիչի ճտտոցին: Դուք միայն ասեք. «Քո ձեռքից ամեն ինչ գալիս է»: Իսկ հետո արդեն լույսը միանում է, եւ դուք դրանից կարող եք ձեր հայեցողությամբ օգտվել: Տղամարդու համար միեւնույն է, թե իրեն ինչի համար են գովաբանում:

Որպես վերջաբան մեկ գաղտնիք էլ բացահայտենք: Տղամարդկանց ամենից շատ անհրաժեշտ է գովել այն բանի համար, ինչը նրանք չեն կարողանում անել կամ վատ են անում: Ուստի, հարգարժան տիկնայք, գովեք ձեր տղամարդկանց եւ նրանց ուղղորդեք դեպի անիմանալին: Իսկ ի պատասխան՝ անպայման սեր, նախաձեռնություններ եւ ձեր ցանկացած խնդրանքը կամավոր իրագործելու ցանկություն կստանաք:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com

10.10.16 | հասարակություն