Կներդրվեն առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտներ

Գործադիրը հավանություն է տվել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագիծն  ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով: 

 

Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ, սահմանվում է վեճերի լուծման նոր մեխանիզմ: Նախագծով ներդրվում են առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ինչպես նաև արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները: Նախատեսվել է նաև պետության հետ առկա վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների (արբիտրաժի) կիրառման հնարավորություն: 

28.09.17 | քաղաքականություն