Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կյանքն ավելի վառ դարձնելու 8 միջոց

1. Կյանքում` երգելով

Թող զարթուցիչի կտրուկ զանգի փոխարեն քեզ արթնացնի սիրելի մեղեդին: Լոգասենյակում քեզ գերաստղ պատկերացրու: Օրվա գերազանց սկիզբ է:  Եթե հասարակական տրանսպորտով ես աշխատանքի գնում, մի մոռացիր ականջակալները, դրանք օգնում են խուսափել վեճերից: Գրասենյակում միացրու սիրելի հիթերով: Իսկ լիցքաթափող մեղեդիներն ավելի լավ է լսել տուն գնալիս, այսպես ասած` լարված աշխատանքային օրվանից հետո սթրեսը հանելու համար: 

2. Որեւէ բույս պահիր

Քո մեջ պատասխանատվության զգացում զարգացնելիս քչից սկսիր: Գեղեցիկ, ոչ քմահաճ սենյակային բույսերը հենց այն են, ինչ պետք է: Մշտապես ծաղկող բեգոնիան ոչ միայն կհիշեցնի շոգ Բրազիլիայի մասին, որտեղից ծագում է, այլեւ հյուրասենյակի կամ գրասենյակի աշխատասեղանի արժանի զարդարանք կդառնա: 

3. Գիտելիքը լույս է

Գրանցվիր անգլերենի դասընթացների կամ էլ սկսիր hand-made խմբակ այցելել:  Վաղուց երազում ես որեւէ երաժշտական գործիք յուրացնել կամ էլ պարե՞լ սովորել: Ժամանակն է:  Երազանքը հեռավոր դարակում պահելով` այն երբեք նպատակի չես վերածի:  

4. Հավաքածու ստեղծիր

Մտածիր, թե ինչն է քեզ իրոք դուր գալիս: Գուցե քո մեջ վայրի հիացմունք են առաջացնում կենդանիների ճենապակե ֆիգուրները կամ էլ տարբեր երկրներից նկարազարդված ափսեները: Կարելի է հավաքել նույնիսկ սովորական բազմագույն կոճակներ եւ դրանցից ամբողջական կոլաժներ պատրաստել:   Քեզ իսկական կոլեկցիոներ զգա, տանը քո փոքրիկ «Էրմիտաժը» ստեղծիր, որով կհպարտանաս ընկերներիդ առաջ: Շուտով նրանք իրենք կսկսեն քո հավաքածուի համար զվարճալի բաներ նվիրել: 

5. Համեղ` ճաշակով

Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես սնվում: Սեղանի գեղեցիկ սպասքը ոչ միայն նպաստում է սնունդն ավելի լավ յուրացնելուն, այլեւ կանխարգելում է չափից շատ ուտելը:  Գեղեցիկ ափսեներ գնիր, թեյի սպասք, անձեռոցիկի տուփեր, թեյը թրմելու ինքնատիպ  տարա, եւ թող սննդի յուրաքանչյուր ընդունումը նրբին ճաշկերույթի վերածվի: Վերջ տուր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց ուտելուն: Սիրելի տեսանյութի դիտումով տարված` դու չես նկատի, թե ինչպես գիշերվան ընդառաջ մի քանի ավելորդ կտոր կուլ կտաս: 

6. Հիշողության օրացույց

Օրացույց պահիր: Հավանաբար մանուկ հասակում արդեն ունեցել ես այդպիսին, դրանում գրանցել ես քեզ համար ամենաթանկը: Ինչու այսօր նման ժամանակաչափ չպահես: Դա կարող է լինել սովորական տետր կամ էլեկտրոնային նոթատետր, եւ նույնիսկ քո պահարանի ներքին պատը, որի վրա կարելի է մարկերով գրել: Պատկերացնում ես, թե քո ընտանիքում աղջիկ հետնորդներին ինչ հնություն կփոխանցվի: Ոչ թե ընտանեկան մատանի, ամուսնական քող, այլ հիշողությունների ամբողջ պահարան:  

7. Բարեգործությամբ զբաղվիր

Մենք բոլորս ամեն օր կարող ենք ինչ-որ մեկին օգնել, ամբողջ հարցը իրավիճակին վերաբերմունքն է:  Կարելի է որդեգրել «ես ոչ մեկին պարտք չեմ» շահավետ դիրքորոշումը, բայց կարելի է նաեւ փոքր քայլ անել կարիքավորների ուղղությամբ:  Կերակրիր սոված շանը, անցումում տատիկից ծաղկեփունջ գնիր, արյուն հանձնիր:  Հավատա, բարի գործը միշտ վերադառնում է, իսկ այն զգացողությունը, որ երկրի վրա ինչ-որ մեկն իրեն ավելի տաք է զգում, անկրկնելի է: 

8. Գույներ ավելացրու

Որքան ավելի վառ են շրջապատող գույները, այնքան ավելի վառ է կյանքը: Ամբողջ իմաստը գունային մանրամասներում է: Փիրուզագույն շարֆ, եղունգների վառ կարմիր լաք, դեղին պայուսակ… Ազատվիր զգեստապահարանում ձանձրալի մոխրագույնից եւ ներքին հարդարման հասարակ դարչնագույնից: Սենյակում սիրելի ծաղիկների լուսանկարներով շրջանակներ կախիր` Մալեւիչի քառակուսու գունագեղ այլընտրանք: 

 

Աղբյուրը` La viva-ru

01.06.16 | հասարակություն