Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կյանքն ավելի վառ դարձնելու 7 միջոց

1. Կյանքն անցնել երգի հետ

Թող որ զարթուցիչի կտրուկ զնգոցի փոխարեն քեզ արթնացնի սիրելի մեղեդին: Լոգասենյակում քեզ սուպերաստղ երեւակայիր: Օրվա հրաշալի սկիզբ է: Եթե հասարակական տրանսպորտով ես գնում աշխատանքի, մի մոռացիր ականջակալների մասին, դրանք կօգնեն խուսափել վեճերից: Աշխատավայրում միացրու սիրելի ռադիոկայանը` դինամիկ հիթերով: Իսկ լիցքաթափող մեղեդիներն ավելի լավ է լսել տունդարձի ճանապարհին, այսպես  ասած` լարված աշխատանքային օրվանից հետո սթրեսը հանելու համար:  

2. Սենյակային բույս ունեցիր

Քո մեջ զարգացրու պատասխանատվության զգացումը, սկսիր քչից: Գեղեցիկ եւ ոչ քմահաճ սենյակային բույսն այն է, ինչ պետք է: Հավերժ ծաղկող բեգոնիան ոչ միայն կհիշեցնի շոգ Բրազիլիան, որտեղից ծագում է, այլեւ  հյուրասենյակի եւ աշխատասենյակի արժանի զարդարանք կդառնա: 

3. Գիտությունը լույս է

Գրանցվիր անգլերենի դասընթացի կամ սկսիր hand-made-ի խմբակ այցելել: Վաղուց երազում ես որեւէ երաժշտական գործիք յուրացնել կամ պարե՞լ սովորել: Ժամանակը եկել է: Երազանքդ մի պահիր դարակում, թե չէ երբեք չես իրականացնի: 

4. Հավաքածու ստեղծիր

Մտածիր, թե ինչն է իրոք դուր գալիս քեզ: Գուցե քո մեջ վայրի հիացմունք են առաջացնում կենդանիների ճենապակե կերպարները կամ էլ տարբեր երկրներից նախշազարդ ափսեները:  Կարելի է հավաքել նույնիսկ սովորական բազմագույն կոճակներ եւ դրանցից կոլաժներ ստեղծել: Քեզ իսկական կոլեկցիոներ զգա, տանը քո սեփական Էրմիտաժը ստեղծիր. Ընկերներիդ առջեւ գլուխ գովելու բան կունենաս: Շուտով նրանք իրենք կսկսեն զվարճալի իրեր նվիրել քո հավաքածուի համար:  

5. Համեղ եւ ճաշակով

Ուշադրություն դարձրու, թե ինչպես ես ուտում: Գեղեցիկ սպասքը ոչ միայն նպաստում է սննդի յուրացմանը, այլեւ կանխում է շատակերությունը: Գեղեցիկ ափսեներ գնիր, թեյի սպասք, անձեռոցիկի տարաներ, ինքնատիպ թրմիչ, սփռոց եւ թող սննդի յուրաքանչյուր ընդունում նրբին ճաշկերույթի վերածվի: Վերջ տուր հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց ուտելուն: Սիրելի տեսանյութի դիտմամբ տարված` չես նկատի, թե ինչպես գիշերից առաջ մի քանի ավելորդ կտոր կուլ կտաս: 

6. Հիշողության օրագիր

Օրագիր պահիր: Հավանաբար մանուկ հասակում ունեցել ես այդպիսին եւ դրանում գրի էր առնվում ամենաթանկը: Ինչո՞ւ ապրումների այդպիսի ժամանակացույց չպահես այժմ:  Դա կարող է լինել եւ սովորական տետր, եւ էլեկտրոնային նոթատետր, եւ նույնիսկ քո պահարանի ներքին պատը, որի վրա կարելի է մարկերով գրել: Պատկերացրու, թե քո ընտանիքում կանացի գծով ինչ մասունք կփոխանցվի: Ոչ ընտանեկան մատանի, ոչ ամուսնական քող, այլ հիշողությունների մի ամբողջ պահարան:  

7. Բարեգործությամբ զբաղվիր

Մենք բոլորս կարող ենք ամեն օր օգնել ինչ-որ մեկին, ամբողջ հարցը իրավիճակին վերաբերմունքն է: Կարելի է շահավետ  «ոչ մեկին պարտք չեմ» դիրքորոշում որդեգրել, իսկ կարելի է նաեւ փոքրիկ քայլ անել կարիքավորի ուղղությամբ: Կերակրիր քաղցած շանը, անցումի տատիկից ծաղկեփունջ գնիր, արյուն հանձնիր: Հավատա, բարիքը միշտ վերադառնում է, իսկ այն զգացողությունները, որ աշխարհում ինչ-որ մեկի համար ավելի տաք է, անփոխարինելի են:  

 

Աղբյուրը` La viva.ru

19.04.16 | հասարակություն