Կյանքի երեսուն լավագույն և անվճար հաճույքները

Կյանքը լի է պարզ ուրախություններով, հաճելի մանրուքներով, որոնք դուք երբեք ըստ արժանվույն չեք գնահատել, սակայն միշտ վայելել եք։ Սրանք կյանքի այն նվերներն են, որոնք դուր կգան բոլորին, բայց ամեն մեկին յուրովի։

Եվ այսպես, երեսուն լավագույն, պարզ և անվճար հաճույքները։

Անձրևոտ մի օր քունն առնել

Լսելով, թե ինչպես են անձրևի կաթիլները մեղմ թակում ձեր պատուհանի ապակին՝ դուք ավելի եք «սուզվում» բարձի մեջ։ Այդ թակոցը թուլացնում է ձեր տանջահար նյարդերը, և անկողինն այնքան հարմարավետ է թվում․․․Մի՞թե սա աշխարհի ամենալավ վայրը չէ։

Գտնել վաղուց մոռացված խնայած գումարը

Դուք տաբատի գրպանից հանկարծ գտնում եք մեկ-երկու թղթադրամներ, որոնք դեռ անցած ամառ էիք թողել-մոռացել։ Իհարկե, դրանք ձեզ մեծահարուստ չեն դարձնի, սակայն սա չափազանց հաճելի է։ 

Պատահաբար նայել ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերին

Դուք հանդիպում եք նրան մետրոյի կայարան գնալու ճանապարհին կամ ուղղակի փողոցում։ Նա նայում է ուղիղ ձեր դեմքին, մի պահ ձեր աչքերը հանդիպում են, և դուք թեթև հետաքրքրություն եք զգում։ Դուք փորձում եք գուշակել, թե ինչ կնշանակեր սա․․․ և ձեր կոնտակտը ընդհատվում է։

Սուզվել ջուրը

Ամբողջովին մերկ սուզվել գետի կամ լճի մեջ․ուղղակի աներևակայելի է, թե որքան է սա թարմացնում և ազատություն տալիս։ Դուք մերկացած եք, բայց սա այնքան բնական է թվում, և դուք զգում եք աննկարագրելի ազատությունը․․․

Փոստով նամակ կամ ծանրոց ստանալ

Մեր ժամանակներում նամակագրության հիմնական միջոցն է դարձել էլեկտրոնային փոստը։ Դե իսկ սովորական փոստային արկղում մենք գտնում ենք միայն հաշիվների վճարման կտրոններն ու սուպերմարկետների գովազդները։ Սակայն երբ դուք, ստուգելով փոստը, գտնում եք նամակ կամ ծանրոց ինչ –որ մեկից, այս հաճույքը անհամեմատելի է։

Հասցնել անցնել դեղին լույսի տակ

Հիշեք, թե ինչքան հաճելի է հասցնել արագ անցնել խաչմերուկը դեղին լույսի տակ՝ բոլորից առաջ ընկնելով և հայելու մեջ նայել, թե ինչպես են հետևի մեքենաները կանգնում կարմիր լույսի տակ։ Այո, դուք արեցիք դա։

Պատմել զվարճալի, հետաքրքիր կամ խրատական մի պատմություն

Մեր կյանքի ամենահետաքրքիր դերերից մեկն է պատմողի դերը։  Խոստովանեք, որ դուք էլ եք սիրում պատմել պատմություններ, հատկապես այնպիսի, որոնք գամում են ձեզ բոլորի ուշադրությունը։ Ամեն բան չէ, որ այդքան հաճույք է պարգևում, հատկապես երբ կյանքից վերցված պատմությունն այնքան դուր է եկել ձեր ունկնդիրներին։ 

Տեսնել, թե ինչպես է ձեր ընկերը սայթաքում

Պատկերացրեք՝ դուք քայլում եք փողոցում ձեր ընկերոջ հետ, և նա, նայելով ինչ-որ բանի, սայթաքում է, մի պահ ձեռքերը թափահարում, վերականգնում հավասարակշռությունն ու  փորձում ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Երբեմն այս տեսարանները կարող են անչափ ծիծաղելի լինել։

Ճիշտ ժամանակին ճիշտ երգ լսել

Կարևոր չէ, թե երբ և որտեղ կլինեք, բայց լսելով երգը, որը համահունչ է հենց այդ պահին և այդ ժամանակին՝ կհասկանք, որ սա հենց այն պարզ հաճույքն է, որն ունակ է մեկ ակնթարթում բարձրացնել ձեր տրամադրությունը։ Միգուցե դուք այդ պահին աշխատանքից տուն եք վերադառնում, կամ ընկերների հետ նստած եք սրճարանում․․․սակայն երբ լսեք հենց այդ երգը, ձեր կյանքի իմաստը հանկարծ շատ հստակ կթվա ձեզ։

Սառը ըմպելիքի առաջին կումը, երբ շատ ծարավ եք

Եվ այսպես, դուք հենց նոր տուն եք վերադարձել երկարատև վազքից։ Եվ միակ բանն, ինչի մասին մտածում եք, սառը հյութի մեծ բաժակն է։ Երբ իսկապես շատ ծարավ եք, ցանկացած զովացուցիչ ըմպելիքի կամ նույնիսկ ջրի առաջին կումը անզուգական երանություն է։

Աչքի ծայրով մերկ մարմնի հատված տեսնել

Երիտասարդների հետ այդպես պատահում է, երբ մարզասրահի հանդերձարանում բարետես մի աղջկա են տեսնում։ Այնուամենայնիվ, երբ հաճելի մարդու մարմնի մերկ հատված եք տեսնում, որը պետք է որ թաքնված լիներ, աներևակայելի երջանիկ եք ձեզ զգում։

Ինչ-որ մեկի հետ միաժամանակ մի բան ասել

Բոլորդ գիտեք, ինչպես է դա լինում՝ սկզբում լռության պահ է, իսկ հետո դուք ինչ-որ մեկի հետ միաժամանակ նույն բանն եք ասում։ Այո, դա հազվադեպ է պատահում, բայց մի՞թե չեք ուզում ժպտալ այս պահերին։

Ավտոկայանատեղիում հարմար տեղ գտնել

Դուք կայանտեղի եք մտնում  և մուտքի դիմաց, առջևի շարքում ազատ տեղ եք տեսնում։ Ուրախ ժպտալով մտնում եք այնտեղ, իսկ երբ վերադառնաք ձեզ կմնա միայն հանգիստ դուրս գալ այնտեղից, և հարկ չի լինի փորձել տեղավորվել ուրիշ մեքենաների միջև։

Գիտակցել, որ  դեռ մի քիչ էլ քնելու ժամանակ ունեք

Դուք հանկարծակի արթնանում եք, բացում աչքերը և մտածում, որ արդեն վերկենալու ժամանակն է, սակայն, հայացք գցելով ժամացույցին՝ հասկանում եք, որ կարող եք ևս մեկ-երկու ժամ քնել։ Դուք երջանիկ ժպիտով վերադառնում եք ձեր երազներին։

Հետևել մարդկանց

Պարզապես նստեք այգու նստարանին և հետևեք անցորդներին՝ բարձրահասակ, ցածրահասակ, գեր և նիհար, շիկահեր և սևահեր։ Նրանք բոլորը տարբեր են, յուրաքանչյուրը՝ դեմքի հատուկ արտահայտությամբ։ Եվ, հայացքը փոխելով մեկից մյուսը. խոստովանեք՝ սա մոգական տեսարան է։

Հագնել հենց նոր չորանոցից հանած շորերը

Հենց չորանոցն ավարտում է իր գործը, դուք հանում եք այնտեղից ձեր շորերը և հագնում։ Այն նուրբ և հանգստացնող ջերմություն և հաճելի բույր է հաղորդում։ Դուք զգում եք, թե ինչպես է ձեր հոգին խաղաղությամբ լցվում, որը դուք վաղուց չեք զգացել։ Այդ պահին դուք պատրաստ եք դիմակայել ձեր ճանապարհին հանդիպած բոլոր անհաջողություններին։

Զգալ ծանոթ հոտը

Դուք հենց նոր կանգնեցրել եք մեքենան սեփական առանձնատան ավտոտնակում և բացել եք դուռը։ Դուք այնքան վաղուց չեք եղել տանը․․․և ինչ-որ ծանոթ և հարազատ բան կա օդում․․․հա՜, սա հարևան բակի հսկա  եղևնին է։ Իսկ տուն մտնելուն պես զգում եք արդեն ծանոթ բույրերի մեծ փունջը։ Ինչքան լավ է տուն վերադառնալ․․․

Գիտակցել, որ ձեր գաղափարն աշխատել է

Դուք ամբողջ օրը փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, սակայն ոչինչ չի ստացվում։ Հիասթափված որոշում եք ևս մեկ գաղափար փորձել եւ այս անգամ ստացվում է։

Հարմար տեղավորվել թարմ և մաքուր անկողնում

Դուք բարձրացնում եք վերմակը և սահում եք հենց նոր լվացած, արդուկած սավանի վրա։ Այն մի փոքր սառն է թվում և այնքան մաքուր է, կարծես այս մահճակալին երբեք ոչ ոք չի քնել։

Վայելել գեղեցիկ տեսարաններ

Լեռնային ճանապարհով բարձրացող մեքենայի մեջ նստած՝ նայում եք պատուհանից դուրս և ներքևում՝ արևի պայծառ ճառագայթների ներքո տեսնում  եք լուսավորված հովիտ՝ կանաչով և ծաղիկներով ծածկված։ Տեսարանը ձեզ լուսանկարներ է հիշեցնում, որոնք տեսել եք National Geographic-ում, բայց այս ամենն  իրականում այստեղ է՝ ձեր աչքի առաջ։

Լավագույն ընկերների հետ հիշել հին օրերը

Pink Floyd խմբի երգերից մեկում ասվում էր «Ծերունու հիշողությունները պատանու արարքներ են»։ Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան լավագույն պահերի հիշողությունները նրանց հետ,  ովքեր ապրել են այս ամենը ձեզ հետ։

Անսպասելի հաճոյախոսություն լսել

Պատկերացրեք շարքային, սովորական մի օր, երբ ձեզ հետ հատուկ վատ կամ լավ ոչինչ չի պատահել։ Եվ այս միապաղաղության մեջ հանկարծ, մի գեղեցկադեմ, հասուն  կին նուրբ դիպչում է ձեր ուսին, «հմայիչ» անվանում և ասում, որ նրան դուր է գալիս ձեր վերնաշապիկը։ Նույնիսկ եթե այս ծանոթությունը այսքանով էլ ավարտվի, միևնույնն է, ձեր օրն ավելի լավը դարձավ։

Մի լավ ծիծաղել

Իզուր չէ ասված՝ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է։ Եվ երբ դուք ծիծաղում եք այնպես, որ չեք կարող նույնիսկ շունչ քաշել, կյանքն ուղղակի հոյակապ է թվում։ Այս տեսակ պահերը աստվածային են թվում և հաստատ դրական լիցքեր են հաղորդում։

Լավ մարզվել մարզասրահում

Մի՞թե ձեզ դուր չի գալիս այն զգացողությունը, որը դուք ստանում եք մարզվելուց հետո, և որ դուք անիմաստ չեք անցկացրել այս ժամանակը: Դուք հասել եք որոշ արդյունքի և ավելի լավ ու առողջ տեսք ունեք։ Եվ, դուրս գալով մարզասրահից, զգում եք ձեզ աշխարհի գագաթին կանգնած։

Ուրախանալ, որ ինչոր բան վերջապես հասկացել եք

Ինչ-որ մեկը ձեզ բան է բացատրում արդեն երրորդ անգամ, իսկ դուք միևնույն է չեք հասկանում։ Բոլորը հասկանում են, իսկ դուք՝ ոչ։ Եվ հանկարծ, անսպասելիորեն ձեր գլխում ինչ-որ բան միանում է, և ամեն ինչ պարզ է դառնում։ Վերջապես դուք հասկացած: Հիանալի է։

Արևոտ մի օր առանձնատան դիմաց սիզամարգին պառկել

Դուք պառկած եք, արևը ջերմացնում է ձեր մարմինը, իսկ թեթև քամին քշում է շոգը․․․ Գլխավերևում դայլայլում են թռչունները, և ձեր հոգում միայն խաղաղություն և համերաշխություն է։

Սիրելիի ձեռքը բռնել

Ամեն անգամ, երբ նա բռնում է քո ձեռքը, դու հիշում ես, թե որքան թանկ է նա քեզ համար։ Ձեռք ձեռքի բռնելը չափազանց զգացմունքային և անձնական է՝ չնայած այդ գործողության պարզությանն ու աննկատելիությանը։ Այս աշխարհում այդքան էլ շատ չեն մարդիկ, ում թույլ կտաք բռնել ձեր ձեռքը, այդ պատճառով էլ ամեն անգամ սա առանձնահատուկ մի բան է։ 

Չփչփացնել ջրի մեջ

Ջուրը կախարդում է ցանկացած տարիքի և սեռի մարդկանց։ Երեխաները սիրում են ջրափոսերի մեջ թռվռալ, պատանիները՝ ջրային խաղեր խաղալ, դե իսկ հասուն տարիքում այնքան հաճելի է մեկ բաժակ գարեջրով լիցքաթափվել լոգարանում․․․Ջուրը հրաշք է։

Ստիպել ժպտալ ինչ-որ մեկին

Դուք նկատում եք, որ ձեր կոլեգան չի հասցնում ժամանակին հանձնել նախագիծը և վերցնում եք ձեր ուսերին իր պարտականություններից մեկը։ Երբ նա հասկանում է, թե դուք ինչ եք արել, անմիջապես մտնում է ձեր սենյակ, ասում «շնորհակալություն» և ժպտում։ Դուք հենց նոր մեկ հարվածով երկու նապաստակ սպանեցիք, որովհետև նրա ժպիտը ձեր օրն էլ գեղեցկացրեց։

Ավարտել սկսածը

Դուք հենց նոր ավարեցիք մի մեծ նախագիծ, որի վրա աշխատել եք վերջին մի քանի ամիսները, կամ ձեր առաջին մարաթոնի ավարտին եք հասել․․․ամեն դեպքում՝ դուք հասել եք ձեր նպատակին։ Եվ այս զգացողությունը, որը վերապրել եք, երբ ավարտին եք հասցրել սկսածը, գուցե ամենահաճելին է այն պարզ հաճույքներից, որոնք կարելի է վայելել այս կյանքում։

Աղբյուրը՝ Creu

21.02.16 | հասարակություն | աստղերը սպորտ քաղաքականություն