Կկրճատվեն հայտերի դիտարկման ժամկետները

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսվող փոփոխությունների նպատակն է կրճատել  գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվելու համար ներկայացված հայտերի դիտարկման ժամկետները, ինչը կնպաստի  գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Գործող կարգով՝ հայտերի դիտարկման ժամկետի ընդհանուր տևողությունը կազմում է 35 աշխատանքային օր, որոշմամբ առաջարկվում է կրճատել հայտերի դիտարկման ժամկետները: 

 

Արտաքին աղբյուրներից իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով վարկային, դրամաշնորհային և ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ՀՀ 2017թ. պետբյուջե նախատեսելու և համապատասխան վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում  է ընդունել: Ըստ հիմնավորման, արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային ծրագրեր իրականացնող ԾԻԳ-երի կանխատեսվող կատարողականներից ելնելով առկա է վարկային, դրամաշնորհային և համաֆինանսավորման լրացուցիչ պահանջ և վերաբաշխումներ իրականացնելու անհրաժեշտություն Եվրասիական  զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման,  Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման և այլ ծրագրերի բնականոն  ընթացքն ապահովելու համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ երկարաձգվել են  «Արմտեքս» ՍՊԸ-ի ստացած թույտվությունների ժամկետները:  Ընկերությունը կանադական Yves Martin ընկերության պատվերով արտադրում և արտահանում է տրիկոտաժե ապրանքներ։ 

 

26.10.17 | քաղաքականություն