Կլիչկո — Ֆյուրի մենամարտը հետաձգվել է. Բրիտանացին վնասվածք է ստացել (ֆոտո)

24.06.16 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի դեմ ռեւանշ մենամարտի նախապատրաստական փուլում ձախ ոտքի վնասվածք է ստացել եւ չի կարողանա հուլիսի 9-ին դուրս գալ Մանչեսթերի ռինգ:

«Առաջիկայում մենք կհայտարարենք մենամարտի անցկացման նոր ամսաթիվը»,- ասվում է բռնցքամարտիկի թիմի հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացած մենամարտում Ֆյուրին մրցավարների միաձայն որոշմամբ էր հաղթել Վլադիմիր Կլիչկոյին, որը նախորդ անգամ պարտվել էր 11 տարի առաջ:

24.06.16 | սպորտ