Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կիրկորովից մինչև Դի Կապրիո. բացահայտումներ, որոնց դուք տեղյակ չեք. ինչպիսին են եղել հայտնիները դպրոցում. (ֆոտո)

Միթե սա ես եմ… .Վստահաբար, բոլորս էլ մեր հին լուսանկարներին նայելով, այսպիսի արձագանք ենք ունենում: Հայտնիներն, իհարկե, բացառություն չեն: Ոմանք մոռանում են ամեն ինչ և չեն էլ ցանկանում հիշել, իսկ ոմանք էլ բացում են իրենց լուսանկարների արխիվը և մեծ հաճույքով հիշում անցյալը: Ինչպիսին են եղել հայտնիները դպրոցական տարիքում: Ներկայացնում ենք ֆոտոշարք, որը Ձեզ հաստատ կզարմացնի:

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախով

Դպրոցական տարիներին ապագա հաղորդավարը այցելել է փափուկ խաղալիքների կարի դասընթացների, ինչպես նաև ջութակ է նվագել:

Մալախովը նշել է, որ հենց երաժշտական դասերի այցելելն է նրան մտածել տվել ապագա մասնագիտության մասին:

Դերասանուհի Անջելինա Ջոլի

Դպրոցական տարիների Ջոլին հաստատ հազարավոր տղամարդկանց երազանքը չէր, այլ հակառակը` Ջոլին այն աշակերտների խմբին էր պատկանում, ովքեր հոգեբանի կարիք ունեին:

Սակայն այդ ամենը չխանգարեց նրան դառնալ այնպիսին, ինչպիսին հիմա է:

Ձախից Ջոլին ավարտական երեկոյի ժամանակ

Դերասան Սերգեյ Բեզրուկով

Դեռ վաղ տարիքից դերասանը հակում է ունեցել այս մասնագիտության նկատմամբ: Իր առաջին դերը նա կատարել է հենց դպրոցում` հանդես գալով Սերգեյ Եսենինի դերում: Ի դեպ հենց գրողի անունով էլ նրան կոչել են Սերգեյ:

Դերասան Ջորջ Քլունի

Այժմ աղջիկների սրտերը գերող դերասանը դպրոցական տարիներին այդքան էլ սիրված չի եղել:

Դեռ դպրոցական ժամանակ Քլունին երազել է բասկետբոլիստ դառնալու մասին, սակայն հետագայում փոշմանել է:

Երգիչ Ֆիլիպ Կիրկորով

«Դպրոցում ես իմ հասակակաիցների կողքին ինձ զգում էի այլ մարմին: Ինձ խորթ էին նրանց հետաքրքրություններն ու խնդիրները: Երևի դա կապված էր նրա հետ, որ ես շատ ժամանակ էի անցկացնում ծնողներիս դերասան ընկերների հետ»,- ասել է Ֆիլիպը:

Չնայած որ դասընկերների կողքին նա իրեն այդքան էլ վատ չի զգում…

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան

Հաջողակ փաստաբանի աղջիկը դպրոցական տարիներին էլ բավականի նրբիկ էր, ում ծնողները ոչ մի բանում չեն մերժել:

Հենց ծնողների շնորհիվ է նա սկսել նկարահանվել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուում: Քիմը խոստովանում է, որ այ շրջանը շատ կարևոր է եղել իր հետագա կարիերայի համար:

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոպչակ

Երաժտական դպրոց, բալետ, անգլերենի խորը ուսումնասիրություն: Ծնողները ցանկանում էին, որ նա փաստաբան դառնար, սակայն Քսենիան հրաժարվում է` պատճառաբանելով, որ չի կարող ավելին անել, քան հայրը:

Ահա և նա հիմա…

Դերասան Լեոնարդո Դի Կապրիո

Դերասանի խոստովանությամբ իր ճակատագիրը մանկուց չէ որ նախատեսված է եղել:

«Ես մեծացել եմ Հոլիվուդի շեփորների տակ և միշտ մտածել եմ, որ լինել դերասան նշանակում է լինել մասոն` թաթախված արյան մեջ»:

01.11.15 | ժողովածու | աստղերը