Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կիսաքաղց սննդակարգ

Այս սննդակարգը ամբողջությամբ համապատասխանում է իր անվանմանը: Մեկ շաբաթ այս դիետային հետեւել կարող է միայն ուժեղ կամք ունեցող մարդը, սակայն արդյունքը կուրախացնի. մինուս 4-5 կգ: Ըստ էության, առաջարկվում է սպիտակուցային, ընդհանրապես առանց ածխաջրերի ճաշացանկ (բացառությամբ 5-րդ օրվա. խնձորային բեռնաթափում): Հատկապես հետաքրքիր է վերջին օրվա սննդակարգը. կիսաքաղց գոյության հինգ օրից եւ հացադուլի մեկ օրից հետո գինու օգտագործումն առանց որեւէ նախուտեստի արագ հարբեցման կհանգեցնի: Նման սննդակարգը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր մարսողական համակարգի խնդիրներ ունեն: 

Օր 1

Վեց ձու՝ առանց աղի:

Օր 2

300 գ հավ՝ ցանկացած վիճակում:

Օր 3

Կաթնաշոռ՝ ցանկացած քանակությամբ

Օր 4

Մեկ լիտր կաթ

Օր 5

Խնձոր՝ անսահմանափակ

Օր 6

Ոչ մի բան:

Օր 7

Կարմիր չոր գինի:

7 օրվա ընթացքում թույլատրվում է խմել ուզածին չափ հանքային ջուր՝ առանց գազի, թեյի եւ  սուրճ՝ առանց շաքարի: 

 

Աղբյուրը` Dieta.ru

22.05.16 | հասարակություն