Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կին կարիճը սիրո մեջ

Այդ կնոջ մասին դարեր շարունակ լուրեր են պտտվում: Նրանից վախենում են, նրա առաջ գլուխ են խոնարհում:

Այդ կինը բարձր պահանջներ ունի աշխարհի նկատմամբ, ու ոչ բոլորն են ունակ դիմադրել նրա կրքոտությանն ու տաքարյունությանը: Նրա հետ բարդ է պահպանել ցանկացած՝ հատկապես ինտիմ հարաբերություններ:

Նրա հերոսը ուժեղ ու կրքոտ տղամարդ է, ով անհրաժեշտության դեպքում կարող է վրեժխնդիր լինել ցանկացած թշնամուց: Նա նրա պաշտպանն է: Նրա հենարանն է:

Կին Կարիճը խելացի է, խորաթափանց: Անկողնում նա լավագույն սիրուհին է: Կենցաղում տարեցտարի ավելի իմաստուն է դառնում: Այդ կինը կարող է բարկանալ իր ընտրյալի վրա, միայն եթե վերջինս խուլ է նրա ցանկությունների նկատմամբ: Այնպես որ դուք մտածելու շատ բաներ ունեք:

Եթե Ձեր կյանքում սուր զգացմունքների, նոր փորձառության, աննախադեպ զգացողությունների պակաս կա, կամ էլ եթե ձեզ վաղուց չի այցելել Մուսան, ապա կին Կարիճը պարտադիր պետք է Ձեր երկրորդ կեսը դառնա:

Աղբյուրը՝ Klubber

10.11.15 | հասարակություն