Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կենդանակերպի երեք նշան, որոնք 2016թ. կհարստանան

Պարզվում է, որ անսպասելի կարող են միլիոնատեր դառնալ բոլորը, ամեն ինչ պայմանավորված է տվյալ ժամանակաշրջանով ու իհարկե, Կենդանակերպի նշանով: Հաշվի առնելով, որ գալիք տարին Հրե Կապիկի տարի է՝ մենք կարող ենք իմանալ, թե այս տարի Կենդանակերպի որ երեք նշաններն անսպասելիորեն կհարստանան:

Ջրհոսներ

Գաղտնիք չէ, որ Ջրհոսները անուղղելի ֆանտազյորներ են ու միշտ լի են նոր գաղափարներով: Նրանց համար 2016թ. առանձնահատուկ կլինի: Հրե կապիկի անհագուրդ բնավորությունը կարող է ամենաբարենպաստ ձեւով անդրադառնալ Ջրհոս նշանի ներկայացուցիչների վրա: 2016թ. փետրվարից սկսած՝ նրանք անընդհատ նոր ու հետաքրքիր մտահղացումներ կունենան, հետեւաբար նրանց ուղեղում կարող է ծնվել այնպիսի առաջադեմ գաղափարներ կամ ծրագիր, որը մի ակնթարթում կփառավորի նրանց ու միանգամից միլիոնատեր կդարձնի: Ընդ որում, չարժե մտածել, որ մեկ օրում հարստանալ կկարողանա միայն այն Ջրհոսը, որը գիտական մշակումներով է զբաղվում: Հարստանալ կկարողանան բոլոր Ջրհոսները, միայն թե պետք է ձգտել դրան ու մշտապես մտածել այն մասին, թե ինչպես կարելի է հեշտացնել ու բարելավել կյանքը: Հնարավոր է, որ հենց դուք կլինեք այն գյուտի հեղինակը, որը շատ հասարակ կլինի, ինչպես եւ բոլոր հանճարեղ բաները, իսկ ձեզ համար այն նաեւ ոսկեբեր կլինի։

Առյուծներ

Առյուծ նշանի ներկայացուցիչները խաղի իսկական գիտակներ են, որոնց խաղամոլությունը երբեմն տխուր հետեւանքներ է ունենում ու սնանկացման պատճառ դառնում: Բայց միայն ոչ 2016 թվականին, չէ՞ որ այս տարվա հովանավորն է Հրե Կապիկը: Այս տարին իդեալական է խաղամոլ ու անհոգ մարդկանց համար, որոնք պատրաստ են լուրջ ռիսկերի ու նաեւ երկաթյա նյարդեր ունեն: Խաղում հաջողությունը կուղեկցի հատկապես Առյուծ նշանի ներկայացուցիչներին, որոնք շատ համարձակ մարդիկ են ու իրենց հոգու բոլոր մասնիկներով ձգտում են հարստանալ: Պարզապես աստղերը նախազգուշացնում են, որ հաջողությունը Առյուծներին ոչ թե շուրջ տարին կուղեկցի, այլ միայն մայիսի կեսից մինչեւ օգոստոս: Առյուծները, որոնք այս ժամանակահատվածում ռիսկի կգնան, կխաղան խաղաքարտ, կմասնակցեն վիճակախաղի, կամ էլ խաղադրույքներ կանեն, իրոք, կարող են շատ մեծ գումարներ շահել ու հարստանալ:

Երկվորյակներ

Աստղերը խոստանում են, որ 2016-ի գարնանը Երկվորյակ նշանի ներկայացուցչի կողքին իշխանասեր ու շատ ունեւոր մարդ կհայտնվի: Որոշակի հանգամանքներում նա կարող է կտրուկ փոխել Երկվորյակի կյանքն ու նպաստել, որ մի լավ օր նա իսկական միլիոնատեր դառնա: Սակայն հաջողակ կլինեն ոչ թե բոլոր Երկվորյակները, այլ միայն նրանք, որոնք դրա համար ջանքեր կգործադրեն ու կապացուցեն, որ արժանի են, որ իրենց վրա դրույքներ դրվեն: Ամենահետաքրքիրն այն է, որ Երկվորյակը նաեւ իր հովանավորի համար կդառնա անսպառ եկամուտի ու հարստության աղբյուր: Այնպես որ, եթե դուք ծնվել եք այս հրաշալի նշանի ներքո եւ երազում եք հարստանալու մասին, տարեսկզբից ուշադիր ուսումնասիրեք ձեզ շրջապատող ունեւոր ու ազդեցիկ մարդկանց:

Աղբյուր՝ Klubber

27.11.15 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը